f

Անկախ

ԿԶՆԱԿ-ի տնօրենը պետք է մեկնաբանի, թե ինչու է որոշվել լուծարել պարոն Մալոյանի ղեկավարած բաժինը․ Բադալյան


Շատ հավանական է, որ Արման Մալոյանը և իր բաժնի աշխատակիցները մնան առանց աշխատանքի: Այս մասին գրում է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը։

«Քիչ առաջ տեղեկացա, որ մեր գործընկեր, պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը ծանուցում է ստացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԿԶՆԱԿ-ի տնօրենից առ այն, որ նրա ղեկավարած բաժինը մարտի 27-ից այլևս լուծարվելու է: Այսինքն, շատ հավանական է, որ Արման Մալոյանը և իր բաժնի աշխատակիցները մնան առանց աշխատանքի:

Հիշեցնեմ, որ Արման Մալոյանն այն գիտնականն է, որ հանգամանալից գրախոսական էր գրել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ու մատնանաշել այնտեղ տեղ գտած բազմաթիվ սխալներն ու վրիպակաները: Այդ ամենից հետո պարոն Մալոյանի նման պահվածքը կարծես թե այդքան էլ դուր չէր եկել տարբեր անձնաց: Ինձ հետ հանդիպման ժամանակ դասագրքի ստեղծումը իրականացրած Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշել էր, որ իր կողմից ընդունելի չէ Արման Մալոյանի կողմից դասագրքի վերաբերյալ դիտարկումները, քանի որ վերջինս ԿԶՆԱԿ-ի աշխատակից է:

Երբ գիտնականներով պետք է հանդիպեինք տիկին նախարարի հետ, սկսեցին խոչընդոտներ առաջանալ, որպեսզի Արման Մալոյանը մասնակցի այդ հանդիպմանը: Մինչդեռ կարծում եմ, որ հարկավոր է գնահատել սրտացավ, իր խոսքի իրավունքն օգտագործող գիտնականին: Դա բխում է պրոֆոսիոնալիզմի տեսանկյունից:

Մենք դասագրքի վերաբերյալ ունենք մասնագիտական կարծիք, որը բխում է մեր երեխաների կրթության իրավունքներից և մեր պետությունում որակյալ կրթություն ունենալու շահերից:

Կարծում եմ՝ ԿԶՆԱԿ-ի տնօրենը պետք է մեկնաբանի, թե ինչու է որոշվել լուծարել պարոն Մալոյանի ղեկավարած բաժինը և ինչպես է պատկերացնում Արման Մալոյանի  նման պրոֆեսիոնալ և նվիրյալ աշխատակցի ապագան ԿԶՆԱԿ-ում»,- գրել է Բադալյանը:

Միքայել Բադալյան ԿԶՆԱԿ «Հայոց պատմություն» դասագիրք Հայաստան ՖԲ Գրառում Արման Մալոյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին