Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները: 2021 թվականի հոկտեմբերի 4-ի N 1701-Ն որոշմամբ պետական բյուջեից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հատկացվեց չորս միլիարդ յոթ հարյուր երեսուներեք միլիոն յոթ հարյուր քսան հազար ՀՀ դրամ (շուրջ 12 միլիոն ԱՄՆ դոլար)՝ «Ֆլայ Արնա» նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։ Այսպիսով, ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատեր դարձավ պետությունը, հանձինս՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ): Ո՞վ է պատասխան տալու պետական բյուջեից 12 միլիոն դոլար մսխելու համար, ո՞վ է փոխհատուցելու պատճառված վնասը