Նախ նշենք երկու իրադարձություն, որոնք առնչվում են հայ-ադրբեջանական հարաբերություններին:
Առաջին. Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Այհան Հաջիզադեն հայտնեց, որ Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Հանկե Բրյուինս Սլոտի այցը Բաքու հետաձգվել է, և ադրբեջանական կողմն այսուհետ մտադիր չէ քննարկել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին հարցերը, սակայն պատրաստ է խոսել միայն Նիդեռլանդների հետ երկկողմ հարաբերությունների մասին:
Երկրորդ իրադարձությունը: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտնեց, որ սկսած անցած տարվա սեպտեմբերից՝ Մոսկվան բազմիցս հրավիրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին այցելել Ռուսաստանի մայրաքաղաք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հարցերի հետ կապված խորհրդատվության և երկկողմ հարաբերությունների քննարկման համար: Նրա խոսքով՝ «վերջին ազդակն ուղարկվել է Երևան բառացիորեն մի քանի օր առաջ»: Բայց Երևանը անտեսել է այն:
Սա նշանակում է, որր Բաքուն ու Երևանը հրաժարվո՞ւմ են երրորդ երկրների միջնորդությունից իրենց հարաբերությունների կարգավոևրման մեջ և դիմում են երկկողմ երկխոսության, թե՞ սա ինչ-որ ուրիշ բան է:
Սա իրադարձությունների նոր շրջադարձ է, որոնք սոսկ արտաքին նմանություն ունեն: Ադրբեջանի ու Հայաստանի գործողությունների դրդապատճառներն ու շարժառիթները տարբեր են: Տվյալ դեպքում մենք բաց ենք թողնում բուն Երևանի ու Բաքվի բանակցությունների մանրամասները:
Եթե խոսենք Ադրբեջանի մասին, ապա առայժմ պարզ չէ, թե կփորձի արդյոք նա Հայաստանի հետ իր հարաբերությունները հանել ուրիշ երկրների հետ երկխոսության օրակարգից, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ, թե դա վերաբերում է միայն արևմտյան երկրներին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա դա նրա վերջին կոմբինացիայի ձախողումն է, ըստ որի՝ ենթադրյալ խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ պետք է ուղեկցվի երրորդ երկրների երաշխիքներով, բացառությամբ Ռուսաստանի: Ընդ որում, Հայաստանը նախ ոտնատակ տվեց մոսկովյան հարթակի բանակցությունները, իսկ Ադրբեջանի մասնակցությունը Վաշինգտոնի ու Բրյուսելի բանակցություններում, չնայած հայկական կողմի բարձրագոչ հայտարարություններին, չկրճատեցին վերջնագծի հեռավորությունը: Որովհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը խցկել Անդրկովկասում գլխավոր խաղաղապահի կարգավիճակի համար Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտության մեջ: Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկեց բանակցությունները վարել առանց միջնորդների, չեզոք Վրաստանում, որը լավ հարաբերությունների մեջ է երկու կողմի հետ էլ: Սակայն պաշտոնական Երևանը դրան չի արձագանքում: Հետևանքն այն է, որ իրավիճակը սառեցվում է, և ինչպես երևում է, վազքը բանակցային շրջանում դադարի մեջ է:
Բայց բանն այն է, որ հասարակական կարծիքը Երևանում պատրաստում են նրան, որ Բաքուն նորից կարող է դիմել ուժային սցենարին, առավել ևս, որ կողմերը շարունակում են գաղտնի պահել բանակցային մանրամասները, իսկ բանակցությունները մեկնաբանվում են տարբեր կերպ: Ավելին, Փաշինյանը փորձում է բացատրել քաղաքացիներին, որ երկրի արտաքին քաղաքականության վերակողմնորոշումն Արևմուտքի կողմը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի համար այս բարդ իրավիճակում Մոսկվան դաշնակցային աջակցություն ցույց չի տալիս:
Սկսենք նրանից, որ Փաշինյանը, առանց Մոսկվայի հետ խորհրդատվության, ողջ Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս: Դա Երևանի գլխավոր մեծ քայլն էր: Մնացել էր մի փոքրիկ քայլ՝ ձևակերպել դա խաղաղության պայմանագրով: Սակայն իրավիճակը «բռունցքով » որոշումների սահմանագծին սկսեց մոտենալ հավասարակշռման դիրքին: Ըստ ամենայնի, նման «առկախ» սցենարը ձեռնտու է այժմ Փաշինյանին, որը շարունակում է պարզունակ դիվանագիտական միջոցներով խաղացնել Լեռնային Ղարաբաղի հայերի «խաղաթուղթը»: Այդ կերպ նա, ըստ երևույթին, փորձում է պահել իշխանությունը: Բայց հայ ժողովրդի պատմության տարեգրերում նա կմնա որպես քաղաքական գործիչ, որը հանձնել է Ղարաբաղը:
Станислав Тарасов
Աղբյուրը՝ ИА REX