f

Անկախ

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Տրիեստի միջազգային փառատոնում ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»


Հունվարի 19-27-ը կայացել է Տրիեստի 35-րդ կինոփառատոնը։ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը արժանացել է Լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին։

Մրցանակը ստանալիս՝ Շողակաթ Վարդանյանն ասել է. «Ֆիլմը նկարահանելիս մտքումս աղոթում էի ոչ միայն հավերժացնել եղբորս և այս սարսափելի պատերազմում զոհված մյուս հայերի հիշատակը, իմ աղոթքները միայն էթիկ զտումների ենթարկված արցախցիների և սարսափելի պատերազմների միջով անցնող մարդկանց համար չէին, այլ նաև մեզ՝ ապրողներիս համար, որ կարողանանք գովերգել կյանքը, սերը, ազատությունը»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շողակաթ Վարդանյանի  «1489» ֆիլմը Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի  փառատոնում (IDFA) միանգամից արժանացել էր երկու՝ «Լավագույն ֆիլմ» և  FIPRESCI մրցանակների։

Ֆիլմի սյուժեի ժամանակագրական  շրջանը 2020-2022թթ է։ 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր, որոնման պատմությունն է։ 

Արցախյան 44-օրյա պատերազմին Շողակաթ Վարդանյանը ծնողների հետ անհայտ կորած եղբորն է փնտրել՝ Սողոմոնին: Ամբողջ ընթացքը նկարել է, 3 տարվա նկարահանումները տեղ են գտել ֆիլմում:

Պատերազմի յոթերորդ օրը նրա եղբայրը՝ 21-ամյա ուսանող և երաժիշտ Սողոմոն Վարդանյանը, որն արդեն մոտ էր զինվորական ծառայության ավարտին, անհետանում է։ Շողակաթը որոշում է արձանագրել իր և ծնողների որոնումներն ու ապրումները՝ գործի դնելով հեռախոսի տեսախցիկը։ Վեց ամիս անց ոսկորները հայտնաբերվում են, բայց ԴՆԹ հետազոտությունը դեռ պետք է ցույց տար՝ արդյոք դրանք Սողոմոնինն են։ ԴՆԹ-ի նույնականացման արդյունքին պետք էր սպասել մեկուկես տարի։

«1489».  ռազմական գործողության մեջ անհայտ կորած անհատի մարմնի անանուն թիվն է։ Դա այն համարն էր, որը տրվել էր Սողոմոն Վարդանյանին։

«Ես այս ֆիլմը նկարահանել եմ բոլոր այն տղաների համար, ովքեր մահացել են...
Ֆիլմի վրա աշխատանքները գրեթե ավարտված էին, երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում սկսվեցին էթնիկ զտումները։ Տիտրերում գրել եմ կատարվածի մասին։ Իմ ֆիլմը պատմում է մարդկային կյանքի մասին, որը տեղի է ունենում մեծ պատմության սարսափելի ժամանակաշրջանում»,- ասել է Շողակաթ Վարդանյանը հենց Ամստերդամում currenttime.tv-ին տված հարցազրույցում։


Շողակաթ Վարդանյան «1489» ֆիլմ լավագույն ֆիլմեր Տրիեստի միջազգային փառատոն Հայաստան

Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ավելին
Ավելին