f

Անկախ

Օրերս Էջմիածնում շան հարձակումից հետո պատառոտված վերքեր ստացած քաղաքացուն վիրահատել են. Շուշան Դանիելյան


Օրերս շան հարձակման ենթարկված քաղաքացուն վիրահատել են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի  ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Օրեր առաջ Վաղարշապատի հիվանդանոցից շան կծելու հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 73-ամյա քաղաքացի: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել էին ծանր:

Պացիենտի մոտ առկա էին վերին ձախ վերջույթների և պարանոցի պատառոտված վերքեր:

Նյարդավիրաբույժների և միկրովիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն: Պացիենտը հետվիրահատական շրջանում է, գտնվում է մասնագետների հսկողության ներքո»,- նշել է նա:

Ավելի վաղ  Անկախը հայտնել էր, որ հունվարի 26-ին, ժամը 10:30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից շան կծելու հետևանքով շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ: Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը հիվանդանոց է բերվել «գլխի, պարանոցի, վերջույթների հատվածի բազմակի կծած վերքեր» ախտորոշմամբ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ, 73-ամյա Աիդա Ն.-ն է:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ վաղ առավոտյան, և վիրավորը աշխատում է Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունում՝ որպես մաքրուհի և նա աշխատանքներ կատարելի է եղել, երբ թափառող շունը հարձակվել է նրա վրա:

թափառող շներ հարձակում վիրահատություն Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին