f

Անկախ

ՀՀ 6 մարզ մնում է նույն աղքատ ու ծանր վիճակում. Գագիկ Մակարյան


ՀՀ վեց մարզ իր վրա չի զգում ՀՆԱ–ի ազդեցությունը։ Տնտեսական լրագրողների ակումբում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«Այս մարզերը` Գեղարքունիք, Վայոց Ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն, այնքան ցածր զարգացման պոտենցիալ ունեն, որ իրենք իրենց շուրջ կատարվող փոփոխությունները չեն նկատում, այդ թվում` տնտեսական աճը»,– ընդգծեց նա։

Ըստ նրա` մարզերի թույլ պոտենցիալը միայն ենթակառուցվածք, ճանապարհ, մանկապարտեզ ստեղծելով հնարավոր չէ զարգացնել, այլ անհրաժեշտ է կրթական, առողջապահական, և այլ ոլորտների ուղղությամբ ծրագրեր մշակել ու իրականացնել։

Մակարյանի խոսքով` ՀՆԱ–ի 50 տոկոսը բաժին է ընկնում Երևանին, մնացածը 50 տոկոսը բաշխված է 10 մարզերում։ Եթե Երևանում 1 ԱՄՆ դոլարով աշխատավարձի բարձրացումը 15 մլն դոլարով ավելացնում է ՀՆԱ–ն, ապա 4 մարզի հաշվարկով` Կոտայք, Արմավիր, Սյունիք, Արարատ, ՀՆԱ–ն ավելանում է 1–2 մլն դոլարով, իսկ մնացած 6 մարզում` ընդամենը 300–500 հազար դոլարով։

«ՀՀ 10 մարզից 6–ի զգայունությունը ՀՆԱ-ի հանդեպ կազմում է 0,15–0,2 տոկոս։ Ահա թե ինչու մարդիկ չեն նկատում տնտեսական աճը, քանի որ ՀՀ բնակչության մոտ 35 տոկոսը, որոնք այդ 6 մարզում են ապրում, ո՛չ աղքատության, ո՛չ զբաղվածության, ո՛չ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի տեսանկյունից էական փոփոխություն չեն կրում, մնում են նույն աղքատ ու ծանր վիճակում»,– ընդգծեց Մակարյանը։

Նա ՀՀ իշխանություններին առաջարկել է ավելի ակտիվ լինել հատկապես խոցելի մարզերում, ստեղծել ձեռնարկություններ` այդպիսով կրճատելով գործազրկության մակարդակը։

Մակարյանի տվյալներով` ՀՀ–ում գործազրկության մակարդակը 2024 թ. կարող է հասնել 10 տոկոսի։

Հայաստան մարզեր աղքատություն ՀՆԱ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին