Ֆրանսիացի ֆերմերները պատրաստվում են փակել Փարիզի և մերձակայքի երթևեկությունը ութ ուղղությունով։ Բողոքի ակցիաները շարունակվում են ամբողջ երկրում։ Մասնակիցները դժգոհ են կառավարության հայտարարած գյուղատնտեսության աջակցության՝ միջոցներից։ Այս մասին տեղեկացրել է «Եվրոնյուզը»։
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հանդիպել է ֆերմերների հետ կենտրոնական Ֆրանսիայում (Էնդր և Լուար), որպեսզի լսի նրանց դիրքորոշումն ու ինչ-որ ելք գտնի։ Բայց առայժմ ֆրանսիական գյուղատնտեսական ձեռնարկությունները բավարարված չեն կառավարության դիրքորոշումից։ Գյուղատնտեսության նախարար Մարկ Ֆեսնոն հայտնել է, որ միջոցների նոր փաթեթը կհայտարարվի առաջիկայում։
Որպեսզի տրակտորները չմտնեն Փարիզ և կանխվի Եվրոպայում ամենախոշոր՝ Ռյունժիի պարենային շուկայի և մայրաքաղաքի օդանավակայանների փակումը, երկրի իշխանությունները գործի կդնեն 15 հազար ժանդարմ և ոստիկան, ինչպես նաև զրահամեքենաներ։