f

Անկախ

Ի պաշտպանություն Արցախի ավելի քան 50 եվրոպական քաղաքներում հունվարի 27-28-ին կազմակերպվել են հավաքներ, ցույցեր


«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը 2024 թ․ հունվարի 27-28-ը անցկացրեց երկրորդ համաեվրոպական համախմբումը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի։ Առաջինը՝ 2023 թ․ հոկտեմբերի 1-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում և եվրոպական 13 քաղաքներում կազմակերպված բողոքի համաժամանակյա ցույցերն էին, այս մասին  տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:

Այս անգամ ավելի քան 50 եվրոպական քաղաքներում կազմակերպված տարաբնույթ ձեռնարկների միջոցով «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը Եվրոպական միության, եվրոպական երկրների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ղեկավարությունից պահանջում է էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության համար դատապարտել Ադրբեջանին, պահանջել ազատ արձակել հայ ռամագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, զորակցություն հայտնել բռնի տեղահանված արցախահայությանը, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ։

Եվրոպահայ հարյուրավոր կազմակերպություններ միասնական մասնակցեցին կազմակերպված միջոցառումներին։ Համայնքային խորհուրդները, եկեղեցական, քաղաքական, բարեգործական, մարզական, երիտասարդական, մշակութային, տեղական և համահայկական միություններն իրենց կարևոր դերն ունեցան երկօրյա միջոցառումների հաջողության մեջ։

Եվրոպահայության այս զորաշարժի հիմնական նպատակն էր մերժել հուսալքությունն ու պարտվողական կեցվածքը, զգաստության և պայքարի կոչ ուղղել Եվրոպայի և առհասարակ աշխարհասփյուռ հայությանը՝ պաշտպանելու իր շահերը։ Հայության բազմահազար ներկայացուցիչների մասնակցությունը ցույց տվեց, որ եվրոպահայության մի ստվար հատված Արցախի էջը փակված չի համարում և վճռական է շարունակելու պայքարը։

Կազմակերպված ձեռնարկները ներառում էին հավաքներ, ցույցեր, իրազեկման գործողություններ, մամուլի ասուլիսներ, բարեգործական աշխատանք, դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություն և այլն, որոնց մասնակցել են նաև բազմաթիվ օտար քաղաքական կուսակցություններ, խորհրդարանականներ, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներ, առհասարակ քաղաքական դեմքեր, ինչպես նաև մեծաթիվ լրագրողներ։ Միջոցառումների օտարազգի մասնակիցները նույնպես արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակելու պայքարը հանուն արցախահայության իրավունքների վերականգնման։

Հավաքների ընթացքում ընթերցվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը, որով վերջիններս զորակցություն էին հայտնում  «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժմանը և ավելացնում, որ «այս աղետալի պայմաններում հույս ներշնչող բացառիկ ազդակներ են» և արցախահայության անունից «երախտագիտություն են հայտնում այն հոգատարության և աջակցելու պատրաստակամության համար, որը ցուցաբերում են եվրոպական հարյուրավոր կազմակերպություններ՝ Արցախի օժանդակության նպատակի շուրջ օրակարգ ձևավորելու մեծածավալ աշխատանքի միջոցով»։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ընդլայնելու է իր ցանցը և 2023 թ․ հունիսին իր պահանջներին միացած եվրոպական 470 կազմակերպությունների ցանկին ավելանալու են հայկական և օտար բազմաթիվ կազմակերպություններ։ Շուտով հանրությանը կներկայացվի Եվրոպական միությանը և եվրոպական երկրների ղեկավարներին ուղղված նոր պահանջագիր և դրան միացած հարյուրավոր կազմակերպությունների նոր ցանկ։

 

Աշխարհում Եվրոպա Հայաստան Արցախ «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժում

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին