f

Անկախ

Սպասում ենք Ադրբեջանի պատասխանին. Հայաստանի ԱԳ փոխնախարար


News.am-ը գրում է․

Դրանք քաղաքական հայտարարություններ են եղել, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է միմյանց սպառազինության վերահսկման եւ չհարձակվելու վերաբերյալ Ադրբեջանին արված առաջարկների մասին:

«Եթե լինեն համապատասխան դրական արձագանքներ, բնականաբար, քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարներին, փոխնախարարն ասել է. «Մենք շարունակում ենք անկեղծորեն հետաքրքրված լինել մեր հարեւանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման եւ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ: Գիտեք, որ հունվարի 4-ին ուղարկել ենք հայկական կողմի համապատասխան համաձայնագրի տեքստի լրամշակված տարբերակը: Ըստ էության, սպասում ենք Ադրբեջանի պատասխանին: Երեկ հնչեցին հայտարարություններ, որ պատասխանը կլինի մի քանի շաբաթվա ընթացքում»:

Անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանին փոխելու Մոսկվայի մտադրությունների մասին հարցին, Կոստանյանն ասել է, որ ինքը նման տեղեկություններ չունի. «ԱԳՆ-ն պաշտոնապես որեւէ գրություն չի ստացել»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանում ՀՀ դեսպանի նշանակմանը, քանի որ ագրեմանն արդեն ուղարկված է, նա ասաց, «Երբ լինեն նորություններ, պատշաճ կերպով կտեղեկացվի դրա մասին»:

Հարցին՝ Հայաստանը միացա՞վ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի փաստաթղթերին, որոնք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բերել էր իր հետ Երեւան, Վահան Կոստանյանն արձագանքել է. «Քննարկման փուլում են գտնվում»:

Վահան Կոստանյան Հայաստան Ադրբեջան ՀՀ ԱԳՆ

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Ավելին
Ավելին