f

Անկախ

Հաջորդ անգամ երկար կմտածեք՝ մինչ ձեր կեղտոտ բերանը բացելը, այլապես մի օր «полит» կլինեք. Գարիկ Սարգսյան


Հեռու΄ մնացեք իմ եւ ինձ հարազատ մարդկանց ընտանիքներից։ Հաջորդ անգամ երկար կմտածեք՝ մինչ ձեր կեղտոտ բերանը բացելը, այլապես մի օր «полит» կլինեք եւ շատ անհարմար վիճակում կհայտնվեք: Այս մասին ր ֆեյսբուքյան էջում գրել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր եւ իր շրջապատի  անձանց մասին տարածվող տեղեկություններին:

«Սիրելի ընկերներ, հետեւորդներ

Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես երբեւէ մեծամիտ ու գոռոզ պահվածքով աչքի չեմ ընկել։ Նաեւ կյանքում ինչ որ դրվագով թույլ չեմ տվել, որ իմ բարոյականությունը որեւէ մեկը կասկածի տակ դնի։ 

Վերջին ամիսներին իմ անվան շուրջ ինչ-որ անբարոյական տարրեր լկտի սուտ են հորինել եւ ջանասիրաբար տարածում են՝ փորձելով վնասել իմ եւ իմ կողմից շատ հարգված ընկերոջ ընտանիքների անդորրը։

Այսօր ես համեստություն չեմ անի եւ կաշխատեմ հնարավորին չափ զուսպ արձագանքել այս ամենին։

Վերջին տարիներին, զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ, աշխատանքի մեջ եղել եմ խստապահանջ եւ չդավաճանելով իմ սկզբունքներին, վարել եմ կոշտ կադրային քաղաքականություն, ինչի արդյունքում թե՛ մարզպետարանում եւ նրա ենթակա կառույցներում, թե՛ համայնքապետարանում եղել են բազմաթիվ «չարդարացնող» կադրերի ազատումներ։

Երկու տարի առաջ Վեդի համայնքում տարած հաղթանակից առաջ եւ հետո բազմաթիվ դրվագներով փորձել են իմ կողմից ձեւավորած թիմի ներսում ճաքեր առաջացնել, որը, ի ուրախություն մեզ, այդ տարրերին չի հաջողվել, քանի որ մեր թիմը ամուր է, նրանում եղած մարդիկ սկզբունքային անհատականություններ են, իրենց անունն ու կերպարն էլ միայն հարգանքի է արժանի։

Ավելացնեմ նաեւ, որ Վեդի համայնքում մեր քաղաքական թիմի կողմից տրված խոստումները օր առաջ կյանքի կոչելու փաստը նույնպես հանգիստ չի տալիս որոշակի շրջանակների։

Այսպիսով, վերը թվարկածս հանգամանքներով պայմանավորված, ինչ որ «обиженник» լածիրակ կամ անբարոյականների խումբ փորձում է լկտի սուտ տարածելով արատավորել իմ եւ իմ ընկերների բարի համբավը։ 

Սկզբում ես ասացի, որ այսօր համեստություն չեմ անի։ Եվ ուրեմն, այդ լկտի սուտը հորինողին եւ ջանասիրաբար տարածողներին խորհուրդ եմ տալիս՝ իմ կերպարով դաստիարակեք ձեր երեխաներին, եթե ուզում եք, որ նրանք բարոյական մարդիկ մեծանան եւ չընդօրինակեն ձեզ։ Հեռու’ մնացեք իմ եւ ինձ հարազատ մարդկանց ընտանիքներից։ Հաջորդ անգամ երկար կմտածեք՝ մինչ ձեր կեղտոտ բերանը բացելը, այլապես մի օր «полит» կլինեք եւ շատ անհարմար վիճակում կհայտնվեք։ Իսկ ձեզ եւ ձեր նման ստորաքարշ արարածներին հղում եմ ամենաթարմ, ճոխ եւ խտացված հայհոյանքները։ 

Աստծո դատաստանից չե’ք փախչի»։

Գարիկ Սարգսյան ՖԲ Գրառում Վեդի Հայաստան

Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Ավելին
Ավելին