f

Անկախ

Աշոտյան. Հայաստանի ռեժիմը փաստացի խրախուսում է արցախցիների արտագաղթը Հայաստանից


ՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ:

«5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում, պատասխանելով Անի Համբարձումյանի՝ «ի՞նչ միջոցառումներ կառաջարկեք ձեռնարկել Արցախի Հանրապետությունից տարհանված անձանց իրավունքները պաշտպանելու համար» հարցին, 168.am-ի փոխանցմամբ, ՀՀԿ փոխնախագահը նախ իր համերաշխությունն է հայտնել Արցախի մեր հայրենակիցներին, ապա հավելել.

«Երբեք չեմ մոռանա նաև, որ դեռ շրջափակված Արցախից բազմաթիվ իմ հայրենակիցներ Հայաստանում ապրող իրենց բարեկամների միջոցով փորձում էին հանձնուք ուղարկել ինձ։ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը պետք է կազմակերպվի 3 հիմնական օղակների միջոցով` Արցախի իշխանություններ, Հայաստանի իշխանություններ և Սփյուռքի մեր հայրենակիցներ։

Եթե հատ-հատ վերլուծենք այս օղակների աշխատանքը, ապա ցավով կարձանագրենք հետևյալը։

Արցախի իշխանությունները խիստ կաշկանդված են և պառակտված, արցախցիների զգալի մասը կամ դեռ սթրեսի մեջ է, կամ կախյալ են Փաշինյանի ռեժիմից, կամ վախեցած են, կամ բազում սոցիալական խնդիրների բեռի տակ են։

Հայաստանի իշխանությունները սոցիալական իրավունքների իրացման համար չնչին գումարներով կարթ են գցել կենցաղային բազում պրոբլեմների տակ ճկռած մարդկանց մեջ, մյուս կողմից՝ ռեպրեսիվ գործիքներ են կիրառում իրենց ձայնը բարձրացնող արցախցիների նկատմամբ, իսկ գլոբալ առումով շահագրգռված են արցախցիների տարրալուծման մեջ։ Չկա Արցախ, չպիտի լինի արցախահայություն` սա է Փաշինյանի մոտեցումը։ Հայաստանի ռեժիմը փաստացի խրախուսում է արցախցիների արտագաղթը Հայաստանից, որը խիստ անհանգստացնող ծավալների է հասնում»:

Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ ապատիկ են տրամադրությունները նաև Սփյուռքում:

«Մեր հայրենակիցները դեռ գտնվում են խորը հիասթափության և ապատիայի մեջ, որը սկսվեց 2020-ի նոյեմբերի 9-ից և խորանում է առ այսօր։ Նման հոգեվիճակը ձեռնտու է Նիկոլին, ով միայն խորացնում է ճգնաժամը միտումնավոր կերպով։ Ի մի բերելով` պետք է փաստել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանության համար առաջնահերթ է իշխանազրկել Փաշինյանին, և արցախահայերը չեն կարող անմասն մնալ այդ պայքարից»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 7 ամսից ավելի է, որ գտնվում է կալանավայրում:

Արմեն Աշոտյան արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան

Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Ավելին
Ավելին