f

Անկախ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում թույլ չտալ ադրբեջանական ֆաշիզմի ծավալումը


Ադրբեջանի նման գործելակերպը ոչ այլ ինչ է, քան տասնամյակներով ձևավորված քաղաքական փոխհարաբերությունների, միջազգային հարաբերությունների ընդունված և օրինակելի նորմերի համակարգային անտեսում և ոտնահարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրությանը:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերջին զարգացումները՝ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակումը՝ հիմնված բազմաթիվ իրավախախտումների և կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունների չկատարման, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի որոշումների շարունակական անտեսման վրա, խորը դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում։

Ադրբեջանական մերձիշխանական օղակները ԵԽԽՎ այս որոշմանը տալիս են Եվրոպայի կողմից Ադրբեջանի նկատմամբ իբր իսլամաֆոբիայի, ադրբեջանաֆոբիայի ցուցաբերման և նման երեսպաշտական այլ մեկնաբանություններ՝ չցանկանալով առերես ընդունել այն հանցանքները, որոնք ծանրացած են ադրբեջանական վարչակարգի ուսերին։

Ավելին՝ որպես խնդրի լուծման այլընտրանք, Ադրբեջանը ոչ թե հանձն է առնում կատարված հանցանքների հետևանքների արդարացի վերացումը, այլ քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը: Բացի այդ, Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը ճանաչելուց։

Ադրբեջանի՝ նման գործելակերպը ոչ այլ ինչ է, քան տասնամյակներով ձևավորված քաղաքական փոխհարաբերությունների, միջազգային հարաբերությունների ընդունված և օրինակելի նորմերի համակարգային անտեսում և ոտնահարում։

Ադրբեջանում մեկ անգամ չէ, որ բարձր մակարդակով հնչել է, թե միջազգային իրավունքը անցյալի վերապրուկ է, որին կարող են ապավինել միայն թույլ պետությունները։ Միջազգային կառույցներին անդամակցությունից հրաժարվելը և անգամ միջազգային դատարանների իրավասության ճանաչումը մերժելը գալիս է հաստատելու ադրբեջանական բռնապետության որդեգրած գաղափարախոսության և դրան համապատասխան գործելաոճի գործարկումը, որի նպատակն է նախ՝ պատասխանատվություն չկրել արդեն իսկ մարդկության դեմ գործված հանցանքների համար, երկրորդ՝ ապահովել անպատժելիության շարունակականություն ծավալապաշտական հետագա գործողություններում։

Մատնանշելի է, որ անցյալ դարում գործող նացիստական և ֆաշիստական վարչակարգերն էին դիմում նման քայլերի, մասնավորապես՝ դադարեցնում էին անդամակցումը այդ ժամանակ գործող Ազգերի լիգային, որպեսզի չլինի իրենց հանցավոր գործողությունները թեկուզ և առերես սահմանափակող որևէ գործոն»,- ասված է հայտարարության մեջ:

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին, հաշվի առնելով անցյալի փորձը, թույլ չտալ ադրբեջանական ֆաշիզմի ծավալումը, այլ գործնականորեն պատասխանատվության ենթարկելով՝ կանխել հետագա ողբերգությունները։

ԵԽԽՎ Ադրբեջան Գարդման-Շիրվան- Նախիջևան միություն հայտարարություն

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին