f

Անկախ

5 տարին բավարար է հետևություն անելու համար․ Մովսես Հակոբյան․ Yerkir.am


Վաղը՝ հունվարի 28-ին լրանում է Հայոց Բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը։ Yerkir.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ, ով նաև եղել է Արցախի պաշտպանության նախկին նախարարը։ Ինչպիսի՞ բանակ ունենք 32 տարի հետո․ հարցին ի պատասխան գեներալ-գնդապետն ասում է․ «Բանակ չունենք, նույնիսկ ինձ հետաքրքիր էլ չէ»։

-Ինչո՞ւ եք վատատես, ինչո՞ւ հետաքրքրված չեք, պարոն Հակոբյան։

-Իմ ստեղծած բանակն Արցախի Պաշտպանության բանակն էր։

-Իսկ հնարավո՞ր է ապագայում վերակազմավորել և ունենալ նույն բանակը։

-Ես երազանքներով չեմ ապրում։

-Ուստի՝ինչպիսի՞ բանակով երկիր եք պատկերացնում հետագայում։

-Կցանկանամ ունենանք բանակ, որն իրականում կապահովի մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգությունը։

-Այս իշխանությունների դեպքում հնարավո՞ր է ունենալ նման բանակ։

-Կարծում եմ 5 տարին բավարար է՝ հետևություն կատարելու համար։

-Հնարավոր իշխանափոխությունից հետո 1 տարին բավարար կլինի՞ մեր պատկերացրած բանակն ունենալու համար։

-Դժվար հարց եք տալիս։ Նախ՝ պետք է ուսումնասիրենք, գնահատենք բանակի իրական վիճակը, ինչ նպատակներ են դրված բանակի առջև և ինչ ենք ուզում ստանալ, նոր հետո խոսենք ժամկետի մասին։

-Պարոն Հակոբյան,Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր Արցախում ականապատ դաշտերի մասին տեղեկություններով 8 նոր ձևաթղթերի նույնականացման մասին, որոնք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին։ Ադրբեջանը հեգնանքով ու բացասաբար է արձագանել այս առաջարկին, նույնիսկ, Հայաստանին մեղադրել է ռազմական հանցագործության մեջ, այսօր ՀՀ ԱԱԾ-ն դարձյալ հայտարարել է որ ՀՀ-ն պատրաստ է  համագործակցել Ադրբեջանի հետ․ ասացեք խնդրեմ, թշնամուն շարունակ համոզելու, սիրաշահելու ՀՀ իշխանության այս վարքագիծը արդարացվա՞ծ է։

-Լավ է անում, եթե կարողանում է։

- Ադրբեջանի մասի՞ն է խոսքը, որ կարողանում է շարունակ  հեգնանքով ու մեղադրանքներով պատասխանել հայկական կողմին։

-Այո՛։

-Ամեն դեպքում, այսօրվա որակներով բանակի պարագայում ինչպե՞ս եք պակերացնում մեր երկրի ապագան։

-Չեմ պատկերացնում։

-Իսկ որևէ դրական խոսք չունե՞ք ասելու՝ նկատի առնելով Ձեր երկարամյա զինվորական ուղին և փորձը։

-Լավ եղեք, ձյուն է գալիս՝ ուրախացեք։

Մովսես Հակոբյան ՀՀ զինված ուժեր հայոց բանակ Հայաստան

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին