f

Անկախ

Սիրո և բարության արտացոլնքներ


Խոսք ընթերցողի

 

            Վերջերս ուղեղս ծանրանում էր հատկապես քաղաքային բնակավայրերում թափառող շների ու կատուների հետ կապված հիմնախնդիրների, կենդանասերների և պաշտոնատար անձնանց հաճախ հակասական կարծիքների և գուցե հիմնախնդիրը ամբողջապես լուծելու անհնարինության շուրջ։

            ․․․ Եվ ահա ,Հայաստանե հրատարակչության տնօրեն, իմ վաղեմի բարեկամ Վահագն Սարգսյանը առաջարկում է կարդալ լոռվա ձորի բարեկամներ Բախչինյանների հանրաճանաչ ընտանիքի հարս Աշխեն Բախչինյանի ՛՛՛Երախիկները, կենդանիկները և ես՛՛ (Երևան, ,Հայաստանե հրատ, 2023թ) փոքրածավալ, բայց ուսանելի շատ մտքերով ծանրաբեռնված գիրքը։ Հեղինակն իր ամառային արձակուրդն է հիշում ու չարաճճի նապաստակի լեգենդը,  ձոն հղում կենդանասեր հարևանուհուն, իսկ վերջաբանի փոխարեն ներկայացնում իր դպրոցական տարիների ամառները։

Գրքում զետեղված 12 մանրապատումներից մեկը վերնագրված է ՛՛Մեկը, որի մասին չգրել չի լինի՛՛։ Այդ մեկը ոչ ավել, ոչ պակաս Բրեյվիկ (անգլերենից թարգմանաբար՝ քաջ) անունով շնիկն է, որ բարեկամացել է ոչ միայն Արեգի, այլ նրա բոլոր հարազատների հետ ու նրանց ուղեկցում է փողոցում, նաև մշակույթի օջախներում։

Ընթերցողը կիմանա, որ Բրեյվիկն էլ մայրիկ ունի և հաճախ է այցելում նրան ու արժանանում նրա հյուրասիրությանը, ինչը դժբախտաբար մարդիկ շատ դեպքում մոռանում են։ Գրում էի այս տողերը և հիշեցի, որ մի պատկառելի անձ ոչ միայն իմ ներկայությամբ դժգոհում էր, որ մորը ծերանոցում լավ չեն պահում և հանդիմանում իշխանություններին ծերանոցի համար փաստաթղթերը պատրաստելիս ձգձգումների համար։ Իսկ ով է առաջին հերթին պարտավոր խնամել նրա մորը ․․․

- Ես չգիտեմ ո՛վ է ում ուսուցիչը, և ո՛վ է ում վարժեցնում,- գրում է Աշխեն Բախչինյանը և ավելացնում,- գնալով համոզվում եմ, որ աշխարհը սխալ են ընկալում՝ կարծելով թե կարող են որևէ գազանների, երկոտանիների թե չորքոտանիների որևէ բան սովորեցնել։ Գոնե ես դադարել եմ մտածել այդ ուղությամբ, սկսել եմ սովորել նրանցից, բնությունից, սովորել ամեն հնարավոր բան։ Ուսանելի է այս եզրահանգումը այս գրքի պարզ, շիտակ և պատկերավոր շարադրանքի գլխավոր ընկալման ընդհանրացումն է, սիրո և բարության արտացոլումը։

Գրքի շապիկին Կարինե Դավթյանի համակարգչային մակետում մի կարևոր բացահայտում կա՝ բնաշխարհը ներկայացվում է գրեթե ողջ էությամբ, բայց չկան թափառող կենդանիները։ Նրանք տերերի մոտ են, իրենց բներում։ Ընթերցողին շատ բան են հուշում Թագուհի Վարդանյանի խոսուն գծանկարները։ Գրքի դարձերեսն էլ հուշում է, որ այն  կարելի է որակել, որպես հոբելյանական ինքնանվեր հեղինակին և արժանի նվեր ընթերցող հանրությանը, հատկապես մանուկներին։ Բախչինյանական մանրապատումներից ճառագող բարությունն ու սերը շարունակությունն են ճանաչված բանաստեղծ, մանկագիր Յուրի Սահակյանի բանաստեղծական հարուստ գանձարանի, ում ընտանիքում էլ ծնվել ու հասակ է առել Աշխեն Բախչինյանը։ Ստացած տպավորություններից գոտեպնդված և հեղինակից դասեր առած սկսել եմ փնտրել նրա թարգմանությամբ լույս տեսած գրքերը, արդեն համոզված, որ դրանք ևս բարձրարժեք գործեր են։

 Վաղարշակ Ղորխմազյան

Աշխեն Բախչինյան Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին