f

Անկախ

2023-ին խոշոր հարկատուների ցուցակը կրկին գլխավորել է ԶՊՄԿ-ն. 2-րդ տեղում «Գրանդ տոբակոն» է. հայտնություն է «Վայլդբերիզը»


Հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2023 թվականի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:  Անկախին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում առաջինը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որը վճարել է 77,88 մլրդ դրամ հարկ: Նախորդ տարի եւս առաջատարը այս ընկերությունն էր, որը վճարել էր շուրջ 144 մլրդ դրամի հարկեր:

Երկրորդ տեղում «Գրանդ տոբակո»-ն է, որը վճարել է 55,28 մլրդ դրամի հարկ: Նախորդ տարի այս ընկերությունը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը 45 մլրդ դրամ հարկերով:

Երրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է (48,55 մլրդ դրամ), որը նախորդ տարի երկրորդ հորիզոնականում էր եւ վճարել էր 52,27 մլրդ դրամ հարկեր:

4-րդ հորիզոնականը զբացեցրել է «Մոբայլ սենթր արթ»-ը, որը վճարել է 46,11 մլրդ դրամի հարկ, նախորդ տարի այս ընկերությունը 7-րդ հորիզոնականում էր՝ վճարելով 17,56 մլրդ դրամի հարկեր:

Առաջին 5-յակը եզրափակում է «Փրիթի Ուեյ» ընկերությունը, որը վճարել է 33,29 մլրդ դրամի հարկեր: Նախորդ տարի այս ընկերությունը 22-րդ հորիզոնականում էր՝ 8,52 մլրդ դրամի հարկերով:

6-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Վայլդբերիզը», որը վճարել է 26,49 մլրդ դրամի հարկ: Նախորդ տարի այս ընկերությունը 346-րդ տեղում էր եւ վճարել էր ընդամենը 761 մլն դրամի հարկ:

7-րդ հորիզոնականում «Ամերիաբանկն» է (25,7 մլրդ դրամ), որը նախորդ տարի 24-րդ տեղում էր՝ վճարելով 8,1 մլրդ դրամի հարկ: 

8-րդ տեղում Արդշինբանկն է, որը վճարել է 24,86 մլրդ դրամի հարկ: Այս բանկը նախորդ տարի 29-րդ տեղում էր եր վճարել էր 7,3 մլրդ դրամի հարկեր:

9-րդ տեղում է «CPS Energy Group»-ն է, որը վճարել է 23,7 մլրդ դրամի հարկ: Նախորդ տարի այս ընկերությունը եւս 9-րդ հորիզոնականում էր՝ 16,9 մլրդ դրամի հարկերով:

Եվ վերջապես 10-յակը եզրափակում է JTI Armenia-ն է, որը վճարել է 22,69 մլրդ դրամի հարկ: Այս ընկերությունը նախորդ տրի զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ վճարելով շուրջ 17 մլրդ դրամի հարկ:

խոշոր հարկատուների ցանկ Wildberries ՊԵԿ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին