f

Անկախ

Բայդենը Կոնգրեսին կոչ է արել հավանություն տալ Թուրքիային F-16-ներ վաճառելուն


Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտի վավերացումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի Սենատի միջազգային հարաբերությունների եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեների ղեկավարներին՝ կոչ անելով հավանություն տալ Թուրքիային F-16-ներ վաճառելուն։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել են համաշխարհային գործակալությունները։

Թուրքիայի խորհրդարանը հունվարի 23-ին կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին։ Վավերացման օգտին քվեարկել է 287 պատգամավոր, դեմ է արտահայտվել 55 պատգամավոր։ Այժմ փաստաթուղթը ուղարկվելու է նախագահ Թայիփ Էրդողանի ստորագրմանը։ Ինչպես գրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին, Բայդենի նամակը ուղարկվել է հունվարի 24-ին, նրա վարչակազմը դեռ պաշտոնապես Կոնգրեսին չի տեղեկացրել F-16-ների վաճառքի պլանների մասին։

The New York Times թերթը նշել է, որ հունվարի 24-ի երեկոյի դրությամբ չորս բարձրաստիճան օրենսդիրներ դեռ իրենց համաձայնությունը չեն տվել։ «Մեկ կամ մի քանի հոգի կարող են խնդրելԲայդենի վարչակազմին երաշխիքներ տալ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ արտաքին քաղաքականության որոշ հարցերի մասով՝ նախքան համաձայնելը»,- նշվել է հրապարակման մեջ։

Ավելի վաղ Կոնգրեսի պատգամավորները նախազգուշացրել էին, որ չեն քվեարկի Թուրքիային մարտական ինքնաթիռների վաճառքի օգտին այնքան ժամանակ, մինչեւ որ Շվեդիայի հայտի վավերացման փաստաթուղթը սորագրվելու համար չհանձնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

2021թ. հոկտեմբերին Թուրքիան F-16-ների գնման եւ արդեն իր մոտ առկա 80 կոմպլեկտների արդիականացման հայտ էր ներկայացրել՝ 20 մլդ դոլար ընդհանուր արժողությամբ։ Արտասահմանում սպառազինության յուրաքանչյուր խոշոր գնման գործարք ուսումնասիրվում է Սենատի միջազգային հարաբերությունների եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեների ղեկավարության կողմից։ Նրանք մշտապես հետաքրքրվում են մարդու իրավունքների հարցերով կամ դիվանագիտական խնդիրներով, որոնք կարող են ուշացնել կամ արգելակել նման գործարքները, հիշեցրել է Reuters-ը։

Աշխարհում ԱՄՆ Ջո Բայդեն Թուրքիա F-16 կործանիչներ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին