f

Անկախ

Լուկաշենկոն հայտնել է, որ կադրային վերադասավորումներ են կատարվելու ընտրություններից առաջ


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ առաջիկայում կադրային վերադասավորումներ կլինեն, հինգշաբթի տեղեկացրել է նրա մամուլի ծառայությունը։

«Ալեքսանդր Լուկաշենկոն նաեւ ընդգծել է, որ կադրային փոխատեղումը կարեւոր ընտրարշավից առաջ երկրում արդեն ընդունված պրակտիկա է»,- նշվել է հաղորդագրությունում։ Նախագահն այս մասին հայտարարել է առողջապահության նոր նախարար Ալեքսանդր Խոջաեւի նշանակման ժամանակ։

«Ընթանում է կադրերի փոխատեղում բոլոր նախարարություններում, գերատեսչություններում։ Սա հայտնի գործելակերպ է։ Խորհրդարանական, նախագահական ընտրությունների նախօրեին մենք միշտ թարմացրել ենք թե՛ կառավարության, թե՛ իշխանության տեղական մարմինների կազմը։ Մարզային գործադիր կոմիտեները, Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեն։ Թարմացրել ենք, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ում հետ են այսուհետ աշխատելու՝ որոշում կայացնելով այս կամ այն ընտրություններում, արժե՞ արդյոք վստահել այդ թիմին։ Վաղուց կա իմ կողմից իրականացվող նման գործելակերպ։ Բացառություն չէ նաեւ ներկա պահը,- նշել է պետության ղեկավարը։

Նա նշել է, որ երկրում արդեն նոր մարդիկ են ղեկավարում նախարարությունները եւ գերատեսչությունները, առանձին ձեռնարկություններ։ «Եվ մեկ անգամ եւս ընդգծում եմ. իմ այս կարգի գործողությունները կշարունակվեն նաեւ առաջիկայում, ընդհուպ մինչեւ նախագահական ընտրություններ։ Որպեսզի այստեղ տարատեսակ տատանումներ չլինեն եւ ինչ-որ լարախաղացություն ԶԼՄ-ներում»,- ավելացրել է Լուկաշենկոն։

Աշխարհում Ալեքսանդր Լուկաշենկո Բելառուս

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին