f

Անկախ

Մենք ժողովրդին պարտք ենք, երկիրը պետություն դարձնելը ավարտին չենք հասցրել. Հարությունյան


Մենք մեր ժողովրդին պարտք ենք մնացել՝ երկիրը պետություն դարձնելը ավարտին չենք հասցրել։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

-Պարոն Հարությունյան, երեկ փաստացի Արարատ Միրզոյանը հաստատեց, որ Ադրբեջանի պահանջներից մեկը եղել է Անկախության հռչակագիրը դուրս բերելը Սահմանադրությունից և, ըստ էության, Սահմանադրության փոփոխությունը, որի մասին օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, դրանով է պայմանավորված։ Ի՞նչ վտանգներ եք Դուք տեսնում, որպես նախկին վարչապետ, որ նաև Անկախության հռչակագրի ակունքներում է կանգնած եղել։ 

-Ադրբեջանի պահանջի մասին ես պատահաբար տեղեկացա, որ դեռևս 2021թ-ին Ադրբեջանի նախագահը այդ խնդիրը դրել է, որ Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր Սահմանադրություն, ոչ թե փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն: Նույնիսկ ավելին, նա մեկնաբանում է իր պահանջը, ասում է՝ այդ պարտված պետությունը ի՞նչ է իրենից ներկայացնում, որ Ադրբեջանի և Թուրքիայի նկամամբ ինչ-որ պահանջներ է ներկայացնում։ Այսինքն, խոսքը նրա մասին է, որ նոր ստեղված աշխարհաքաղաքական իրողությունները պետք է ինչ-որ կերպ արտացոլվեն մեր հիմնական, գլխավոր օրենքում։ Ի դեպ, Փաշինյանը չի թաքցնում, մասնագիտական միջավայրում էլ խոսում է Սահմանադրության մասին, իհարկե, շատ լղոզված, բայց, ըստ էության, ներկայացրեց, թե գիտեք ինչ կա, նոր աշխարհաքաղաքական իրողություններ կան տարածաշրջանում և այն ինչ-որ մի կերպ պետք է իր արտահայտությունը գտնի հիմնական փաստաթղթում, հիմնական օրենքում։  
Եկեք արձանագրենք, թե որոնք են այդ նոր իրողությունները, որոնք ձևավորվել են Փաշինյանի իշխանության ձեռամբ։ Բացի նրանից, որ հայաթափված Արցախ ունենք, բացի այդ ունենք ցեղասպանված հայազգի մի հատված, ցեղասպանված իրավիճակ՝ ես նկատի ունեմ արցախահայությանը։ Բացի դրանից, մենք ունենք լուրջ սպառնալիքներ հայոց պետականության հանդեպ. դա այն է, որ 44-օրյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների քայլերի թողտվության շնորհիվ Սոթքից հարավ ամբողջ ռազմավարական բարձունքները հայտնվել են թշնամու զինված ուժերի վերահսկողության տակ, այսինքն, թշնամին շատ հստակ և  չի էլ թաքցնումդա, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում, ըստ էության, կործանել ամբողջ հայ պետականությունը։ Սա այլևս ատելության վրա խարսխված քաղաքականություն չէ, սա այն իրողությունն է, որը մատուցում են մեր հարևանները, ոխերիմ հարևանները՝ թե՛ արևելքից, թե՛ արևմուտքից, որին համաձայնում է Հայաստանի իշխանությունը։ 

-Խոսքը, ըստ էության, խմբագրման մասին է:

-Իսկ արդյո՞ք հնարավոր է հռչակագիրը խմբագրել, իհարկե ո՛չ, հռչակագիրը մեկ անգամ ընդունվեց և վերջ, դա այլևս պատմություն է։ Նոր հռչակագիր նշանակում է նորովի սեփական անկախություն հռչակելու անհրաժեշտություն։ Ժողովուրդը այդպիսի անհրաժեշտություն չի տեսնում։ 

-Ես համոզված եմ, որ Դուք համաձայն եք, որ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի փոխել Սահմանադրությունը, մենք դրանում հայ ժողովրդի համար երկու գլխավոր, առանցքային հարց կկորցնենք՝ Արցախի հարցն ու Հայոց ցեղասպանության ճանաչումը։

-Այո, և ես կարծում եմ, նրանք դրանով չեն բավարավում, այնտեղ հարց կա նաև եկեղեցու վերաբերյալ։ Հանրությունը պետք է գիտակցի, որ այս խաղաղության ձգտումը, որի մասին անընդհատ իրենք խոսում են, ըստ էության, հաջողություններ մեզ չի խոստանում։ Ես չեմ ասում, որ մենք պետք է լինենք ռազմատենչ, բայց պետք է պատրաստ լինենք ցանկացած բացասական զարգացումների։ Հիշենք Գոլդա Մեիրի խոսքերը՝ «Չի կարելի է խաղաղության մասին խոսել մեկի հետ, ով եկել է քեզ սպանի և ոչնչացնի»: Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։

-Եթե մենք ունենք «նիկոլական» իշխանություն ամենուրեք, բոլոր ոլորտներում, արդյո՞ք կարող ենք դիմագրավել, խնդիրը հենց դրանում է։

-Ես պետք է ձեզ հետ համաձայնվեմ: Երբ ինձ հարցնում են, թե հնարավոր համարո՞ւմ եք ինչ-որ նախաձեռնություն, ես ասում եմ, որ ամեն ինչ հնարավոր համարում եմ: Այն, ինչ մտածում էինք, որ հնարավոր չէ երբեք, մենք դա տեսանք և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, և՛ պատերազմից հետո, և տեսանք՝ ինչքան հանդարտ է մեր հանրությունը այդ ամենին դիտորդի կարգավիճակով հետևում։  Օր ու գիշեր ենք տվել այս երկիրը պետություն դարձնելու համար, մենք մեր ժողովրդին պարտք ենք մնացել՝ երկիրը պետություն դարձնելը ավարտին չենք հասցրել։

Խոսրով Հարությունյան հարցազրույց Արցախ Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին