Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացին իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով Վարդաղբյուր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից: