f

Անկախ

«Հայաստան» հիմնադրամն ավարտում է արցախցիներին հրատապ աջակցության ծրագրերը եւ անցնում միջնաժամկետ ծրագրերի


2023 թ-ի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական ռազմական հարձակման առաջին իսկ օրվանից «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր միջազգային ցանցի հետ ներգրավվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքները հոգալու աշխատանքներին:

Հիմնադրամից հայտնում են, որ հիմք ընդունելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետության մարզերում, ընտրվեցին առավել խիտ տեղակայման մարզեր՝ Սյունիք, Վայոց Ձոր, Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք և Գեղարքունիք։ Հիմնադրամի աջակցության ծրագրերի աշխարհագրության ընտրության ընթացքում հաշվի է առնվել նաև, որ մի շարք այլ հումանիտար և հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ կառավարությունը, մարզպետարանները և տեղական ինքնակառավարման մարմինները նույն ժամանակահատվածում աջակցության տարբեր ծրագրեր էին սկսել հանրապետության տարածքում։

Նկատի առնելով հումանիտար ճգնաժամի ահռելի ծավալները և բռնի տեղահանվածների բնակվելու աշխարհագրությունը, Հիմնադրամը որոշեց աջակցության բաշխման գործընթացը կազմակերպել մարզային գործընկեր հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնք թե՛ Հիմնադրամի, և թե՛ ՀՀ ոլորտային պետական կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտորեն աշխատել էին դեռևս 2020 թ. պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ ՀՀ-ում էին գտնվում ավելի քան 90,000 ժամանակավոր տեղահանվածներ։ Իրականացվեց մարզերում գործող և 2020թ. պատերազմից հետո  Հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցության փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների քարտեզագրում։ Արդյունքում, ըստ մարզերի ընտրվեցին հետևյալ ՀԿ-ները՝

  • «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ - Սյունիք
  • «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ - Վայոց Ձոր
  • «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ - Արմավիր, Արարատ, Արագածոտն
  • «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ - Գեղարքունիք
  • «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ - Կոտայք
  • «Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն» ՀԿ – Արարատ, Կոտայք, Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր, Սյունիք, Գեղարքունիք
  • Հիմնատավուշ Զարգացման Հիմնադրամ - Կոռնիձոր, ապա՝ Սյունիք և Տավուշ
  • «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ - Երևան (միայնակ մայրեր)

Արդյունավետ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 21-ից առ այսօր շուրջ 200 տոննա հումանիտար աջակցություն է բաշխվել նշված մարզերում տեղակայված կարիքավոր ընտանիքներին։ Աջակցությունն իր մեջ ներառել է սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ, տաք հագուստ, մահճակալներ, անկողնային պարագաներ, ծածկոցներ, տաքացուցիչներ և այլն։

Տեղահանված ընտանիքների շրջանում թիրախային խմբերի ընտրությունը կատարվել է հետևյալ չափանիշների հիման վրա՝

  • Սոցիալապես անապահով
  • Բազմանդամ ընտանիքներ
  • Հաշմանդամություն ունեցող անձինք
  • Ընտանիքի զոհված անդամ ունեցողներ
  • Տարեցներ
  • Միայնակ մայրեր

Ընդհանուր առմամբ, հումանիտար աջակցությունից օգտվել է 62,000 շահառու, որից միայն տեղահանության օրերին Կոռնիձորում ստեղծված աջակցության կետերում՝ շուրջ 20,000 մարդ։

Գործընկեր կազմակերպությունները Հիմնադրամին են ներկայացրել բաշխման հաշվետվություններ՝ տրամադրված աջակցության յուրաքանչյուր փուլի համար։ Հաշվետվությունը ներառել է ինչպես թվային ու նկարագրողական փաստագրում, այնպես էլ շահառուների գրանցման թերթիկներ՝ շահառուի ստորագրությամբ։ Իր հերթին, Հիմնադրամը մարզերում իրականացրել է բաշխման մոնիթորինգ, նկարահանումներ, պատրաստել տեսանյութեր, որոնք տեղադրվել են համացանցում։

Արցախցիներին տրամադրված հումանիտար օգնությունը մեծամասամբ ֆինանսավորվել է Հիմնադրամի ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի և Տորոնտոյի տեղական մարմինների, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցների հաշվին:

Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում իր տեղական մարմիններին հումանիտար աջակցության հրատապ ծրագրերը ֆինանսավորելու, իսկ գործընկեր հասարակական կազմակերպություններին՝ աջակցությունը ժամանակին և թիրախային բաշխելու համար։

Այս փուլով, «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտում է իր՝ հրատապ արձագանքման աջակցության ծրագրերը` անցնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար միջնաժամկետ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Իր 32-ամյա գործունեության ողջ ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1000-ավոր հումանիտար եւ զարգացման ծրագրեր է իրականացրել Լեռնային Ղարաբաղի եւ արցախցիների համար: Այժմ, երբ մեր հայրենակիցները ստիպված լքել են իրենց բնօրրանն ու հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում, Հիմնադրամը շարունակելու է տարաբնույթ ծրագրերի միջոցով աջակցել նրանց:

Հայաստան Հայաստան համահայկական հիմնադրամ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին