f

Անկախ

Կառավարությունը հաստատեց ՀՀ ԶՈւ-ի համար պետական գաղտնիք համարվող գնումների ցանկը


Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հաստատեց ՀՀ Զինված ուժերի կարիքների համար իրականացվող և պետական գաղտնիքի շարքին դասվող գնումների մասին տեղեկությունների ցանկը։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական գաղտնիքի մասին» 01.03.2023թ. ՀO-49-Ն oրենքի  8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետի պահանջն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «2023 թ. մարտի 1-ին ընդունված ՀՕ-49-Ն Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիքի շարքին են դասվում նաև զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկատվությունը, մասնավորապես` պետական գաղտնիք պարունակող ռազմական տեխնիկայի ու սպառազինության, պետական գաղտնիք պարունակող ռազմամթերքի միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը: Նշված տեղեկությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Որոշմամբ կարգավորվող հարաբերությունները գաղտնիության դրոշմագրով ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ գնումների գործընթացների հետ կապված ընթացակարգերը (գնումների պլան, գնման հայտ, տեխբնութագիր, գնումների կազմակերպում, գնման գործընթացի մասնակից) նախատեսված են «Գնումների մասին» օրենքով և ՀՀ կառավարության 04.05.2017թ. N526-Ն որոշմամբ: Հաշվի են առնվել նաև «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի կարգավորումները, որոնց համաձայն` պետական գաղտնիքի շարքին դասվող ցանկը` ըստ գերատեսչական պատկանելության, հաստատում է ՀՀ կառավարությունը, գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական գաղտնիք: Այդ առումով, որոշման նախագծում ընդգրկվող վերտառություններն ինքնին պետական գաղտնիք չեն հանդիսանում:

Միաժամանակ, որոշման նախագծում անհրաժեշտություն է առաջացել ընդհանուր սպառազինությունից տարանջատված ներկայացնել հակաօդային պաշտպանության, հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ, հակատանկային համալիրների, հրետանային համակարգերի, ավիացիոն և այլ սպառազինությունների գնումները` հաշվի առնելով ԶՈՒ կարիքների համար ձևավորվող գնումների պլանի կարգավորումները»:

Պետական գաղտնիք համարվող ԶՈւ գնումների մասին տեղեկությունների ցանկում են ընդգրկված ամրաշինական կառույցների ձեռքբերման կամ տեղադրման ծառայությունների ձեռքբերելու, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերում կամ արդիականացման կամ վերանորոգման, հակաօդային պաշտպանության միջոցների  ձեռքբերման կամ արդիականացման կամ վերանորոգման, Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերման կամ արդիականացման կամ վերանորոգման  և մի շաչք այլ գնումների մասին տեղեկությունները։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետական գաղտնիք Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին