f

Անկախ

Այս գործը փաթեթավորել են, «թխել» են և վառել են. այլ դատական ակտ չի կարող լինել, քան արդարացումը․ Սերժ Սարգսյանի պաշտպան


Մենք համոզված ենք, որ արդարադատությունն այս գործով վերականգնվելու է, եւ համոզված ենք, որ այս գործով չի կարող արձակվել այլ դատական ակտ, քան արդարացման դատավճիռը: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:

«Այս գործն ի սկզբանե, ընդհանրապես, չի ունեցել հանցագործության դեպք իր մեջ: Սա աբսուրդ է, որի մասին տարիներ շարունակ խոսում ենք եւ փաստերով ներկայացրեցինք»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի դատարանից, պաշտպանը պատասխանեց. «Ես ոչնչից ակնկալիքներ չունեմ, իմ ակնկալիքները փաստերից են: Հայաստանում իրականացվող արդարադատությունից, գլոբալ առումով, ես ակնկալիքներ չունեմ, այն արդարադատությունից, որ իրականացվում է այսօր: Մենք գիտենք քաղբանտարկյալների մասին, կարվող գործերի մասին, գիտենք այն ամենի մասին, ինչ կատարվում  է: Ընդհանրապես, նիկոլփաշինյանական արդարադատության մասին բոլորս լավ գիտենք: Այդ առումով արդարադատությունը Հայաստանում վրա է հասնելու այս մարդկանց գնալուց հետո: Չեմ ուզում օգտագործել «իշխանություն» բառը, քանի որ այստեղ ես իշխանություն չեմ տեսնում»:

Դիտարկմանը, որ դատավոր Վահե Միսակյանին հենց Սերժ Սարգսյանն է նշանակել դատավոր, Մակինյանն ասաց. «Պարոն նախագահը դատավոր է նշանակել մի քանի հարյուր դատավորների: Այստեղ չենք անձնավորում, թե ով է նշանակել դատավոր»:

Խոսելով բուն գործի մասին, նա ասաց. «Ես փնտրել եմ այս գործում իրավական բաղադրիչ ու չեմ գտել: Բացի օգտագործվող հասկացությունները՝ քրեական գործ, դատարան, մեղադրանք, վարույթ, պաշտպան, դատախազ,  այլ իրավական բաղադրիչ չեմ գտել: Այս գործը ի սկզբանե քաղաքական փաթեթավորմամբ գործ է: Դուք ինչպե՞ս եք գնահատում փաստը, երբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կազմած, ստորագրած, քննիչի սեղանի վրա շրջած դրած, անձին կանչում են ու հարցաքննում որպես վկա: Դա նորմա՞լ է:

Այս քրեական գործի մահը կադզդարարվի այն ժամանակ, երբ իրական քննություն կսկսվի ու այն մարդիկ, որոնք այս գործը փաթեթավորել են, «թխել» են ու վառել են, իրենք պատասխան են տալու սերունդների, հետո էլ Աստծո առաջ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանի պաշտպանը։

Նշենք, որ այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառով էին  հանդես եկել 3-րդ նախագահի պաշտպանները։

Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազն էր հանդես եկել մեղադրական ճառով։ Դատախազը միջնորդել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և մյուսներին ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբև Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

Հայաստան Ամրամ Մակինյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին