f

Անկախ

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը ողջունում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման քննարկումը


Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝  ողջունելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման քննարկումը։

«ԵԽԽՎ-ում գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն հանդես է եկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման առաջարկով, որին միացել են հինգ ազգային պատվիրակություններ ներկայացնող շուրջ 30 անդամներ։ Որպես այս  նախաձեռնության հիմք՝ Շվաբեն մատնանշել է քաղբանտարկյալների առկայությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը, վեհաժողովի զեկուցողներ՝ Ադրբեջան այցելելու անհնարինությունը, ինչպես նաև փետրվարի 7-ին այնտեղ կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման հրավերի բացակայությունը։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է ԵԽԽՎ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ 

ԵԽԽՎ-ում բարձրաձայնված անօրինականությունները շատ քիչ մասն են այն իրականության, որ տիրապետում է Ադրբեջանում։ Քաղբանտարկյալների մասին խոսելիս իրապես անհրաժեշտ է շեշտել, որ Ադրբեջանը կեղծ հիմունքներով դատական գործեր է հարուցում դեռևս Լաչինի անցակետից Կարմիր խաչի հոգածության տակ գտնվող անձանց նկատմամբ՝ բեմադրելով կամայական դատավարություններ և նախաձեռնելով անարդարացի վճիռներ։

Բռնի տեղահանված ավելի քան 100 հազար բնիկ հայերի ողջ գույքն ու ունեցվածքը ենթարկվում է անվերահսկելի թալանի, մինչդեռ Ադրբեջանը պետք է անմիջապես անվտանգության արտակարգ երաշխիքներ տրամադրեր հայության վերադարձի, կյանքի և գույքի ապահովության համար։ Իսկ նախագահական ընտրությունների դիտարկման հրավերի բացակայությունը ոչ այլ ինչ է, քան սպասվող ընտրակեղծիքների և Իլհամ Ալիևի՝ նախապես բեմադրված բացարձակ հաղթանակի նախերգանք։ 

Եվրոպական շրջանակներում, ցավոք, թարմ են պատկերացումները միայն վերջին շրջանում Ադրբեջանի հանցավոր գործունեության վերաբերյալ, սակայն արդի իրողությունները հարկ է դիտարկել պատմության պրիզմայի ներքո: Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումը շարունակությունն էր 90-ականներին Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Շամխորի և այլ հայաշատ տարածքների հայաթափման, իսկ Ադրբեջանում ժողովրդավարական պրոցեսների քողի տակ դիկտատուրայի վերարտադրման պրակտիկան հիմնադրվել է դեռևս Հեյդար Ալիևի ժամանակաշրջանում՝ արտաքին աշխարհի անտարբերության ֆոնին:

Այն ժողովրդավարությունը, որը ծագեց արևմուտքում, տապալեց աշխարհի բազմաթիվ բռնապետություններ և վերածվեց խաղաղեցման և բարօրության առանցքային միջոցի, դաժանաբար սպանվեց Ադրբեջանում, որտեղ տեղի է ունենում ուղղահայաց դիկտատուրայի աներկբա վերարտադրություն՝ հիմքում ունենալով հայատյացությունն ու մարդատյացությունն առհասարակ»։ 

Աշխարհում ԵԽԽՎ Ադրբեջան Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին