Հայաստանի առանձին վայրերում հունվարի 25-ի գիշերը ձյունը կշարունակվի։ Օրվա մնացած ժամերին կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին կուժգնանա՝ 14-18 մ/վրկ։ Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերն սպասվում է ձյուն, մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ։ Երեւանում առաջիկա գիշեր կլինի -4-6, վաղը ցերեկը՝ 0+2։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3-7,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -3-6,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-8, ցերեկը՝ -1-3,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1-4,
Լոռիում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1+2,
Տավուշում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+3,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -4-6,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-4,
Արարատում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +1+3,
Արմավիրում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +1+3,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-6,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+2,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -1-3։