f

Անկախ

Բաքվում կարծում են, որ Ժոզեպ Բորելը Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է հրահրում։


 Ադրբեջանի ԱԳՆ-ում կարծում են, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտների կիրառում է, որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունները:

Նախօրեին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել էր, որ ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններով և կոչ է անում վերադառնալ հարաբերությունների կարգավորման բանակցություններին: Նա նաև հավելել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ ԵՄ-ի հարաբերությունների վրա:

Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն «վճռականորեն հերքել է Բորելի կողմից անհիմն մեղադրանքները»։

«ԵՄ Բարձր ներկայացուցչի կողմից փաստերի աղաղակող խեղաթյուրումը Ադրբեջանի օրինական շահերի անտեսում է, իսկ նման սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտների վառ օրինակ է, որոնք էլ ավելի են սրում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները․․․ Բացի Ադրբեջանի և Հայաստանի տարածքներին վերաբերող պատմական փաստերի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայացքների լիակատար խեղաթյուրումից, Բարձր ներկայացուցիչը հրահրում է ռազմականացում և Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն»,-ասվում է հայտարարության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ Ադրբեջանը միշտ «հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանն ու կայունությանը, սակայն վճռականորեն կխոչընդոտի իր ազգային շահերի դեմ ցանկացած հավակնության և սպառնալից արտահայտություններն օրինականացնելու փորձերը»:

Բացի այդ, Բաքվում Բորելի հայտարարությունը՝ ադրբեջանցի դիվանագետների արտաքսման հարցում Փարիզի հետ համերաշխության մասին, անվանել են ոչ միայն միջամտություն իրավական հետաքննության գործընթացին, այլև Ադրբեջանից արտաքսված ֆրանսիացի դիվանագետների անօրինական գործողությունների արդարացում:

Ժոզեպ Բորել Ադրբեջան Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին