f

Անկախ

Պարոնյանի թատրոնին միացնելուց հետո՝ Կամերային երաժշտական թատրոնը գոյություն չունի. Անահիտ Կիրակոսյան


Պետական կամերային երաժշտական թատրոնը երկու տարի առաջ կառավարության որոշմամբ միացվել էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Այն ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասել էր, որ այդպես իրականում շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում Երաժշտական թատրոնի կոլեկտիվի համար, որովհետև, եթե կան երգող, պարող դերասաններ, Պարոնյանի թատրոնի բեմից սկսած և մնացած ենթակառուցվածքներով ու մասնագիտական ռեսուրսով ավարտված՝ տասնապատիկ ավելի լավ պայմաններում են հայտնվելու:

Սակայն այսօր Կամերային երաժշտական թատրոնը գոյություն չունի։

Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է մանրամասնում, թե ինչ է լինում, երբ երկու թատրոն միացնում են իրար.

«Շատ լավ թատրոն էր մեր թատրոնը, ունեցել է շատ լավ երիտասարդական կադրեր։ Օրերից մի օր ասացին, որ  մեր թատրոնը միանալու է  Պարոնյան թատրոնին։

2 տարի անցել է, Պետական կամերային երաժշտական թատրոնը գոյությունը չունի, մեր դերասանախումբը մասնատեցին, դերասաններից շատերը գնացին Համազգային թատրոն, որոշներն ընդգրկվեցին Տիկնիկային, Գոյ, Խամաճիկների թատրոններում։ Ես հայտնվեցի Պարոնյանի անվան թատրոնում։ Խաղալով մի քանի ներկայացումների մեջ և շատ դերեր չունենալով՝ շատ դերասաններ  առհասարակ դուրս են մնացել թատրոններից։

Այժմ ես որևէ թատրոնում չեմ խաղում, ես անձամբ դիմում գրեցի և դուրս եկա Պարոնյանի անվան թատրոնից, ուղղակի ինձ չգտա այնտեղ։

Ահա թե ինչ տեղի ունեցավ, երբ Կամերային երաժշատական թատրոնն որոշեցին միացել  Պարոնյանի թատրոնին։ Այն այլևս գոյություն չունի։

Հետևությունները թողնում եմ ձեզ»։

Անահիտ Կիրակոսյանի տեսանյութը հրապարակված է «Գոյ» թատրոնի էջում, որը նույնպես կառավարության որոշմամբ միացվում է Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ»-ի դերասանական ու ստեղծագործական խմբերը դեմ են, ամեն ձև պայքարում են կառավարության այդ որոշման դեմ. դիմել են դատարան, բողոքի ակցիաներ են անում ԿԳՄՍ նախարարության մոտ։ 

Անահիտ Կիրակոսյան ՖԲ Գրառում Տեսանյութեր Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին