Ուկրաինայի ռազմական ծախսերը 2023 թվականին կազմել են 49,14 միլիարդ դոլար, այս մասին հայտնում է երկրի ֆինանսների նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ դա անվտանգության և պաշտպանության ոլորտում պետական բյուջեի ընդհանուր ֆոնդի ընդհանուր գումարի 60,8 տոկոսն է։ Այդ միջոցներն ուղղվել են ռազմական և հատուկ տեխնիկայի, զենքի, զինամթերքի, պաշտպանական սարքավորումների, անհատական պաշտպանության միջոցների, վառելիքի և քսանյութերի, սննդամթերքի, ինչպես նաև ռազմական անձնակազմի ֆինանսական աջակցության և բժշկական ապահովագրության ձեռքբերմանը:
Գերատեսչության տվյալներով՝ անվտանգության և պաշտպանության ոլորտի ծախսերը ֆինանսավորվում են միայն կառավարության կողմից՝ հարկային եկամուտների և պատերազմական պարտատոմսերի միջոցով։