ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում ընտրվել են ԵԽԽՎ 19 փոխնախագահ։
Ավելի վաղ, գրել էինք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախատեսում է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ երկրի կողմից կազմակերպության սկզբունքները խախտելու համար։ Այս մասին Ստրասբուրգում Европейская Правда-ի թղթակցին հայտնել են նման քայլի նախապատրաստմանը ծանոթ մի քանի աղբյուրներ։