f

Անկախ

Արեւմտյան վեկտորի փոփոխության իշխանության ծրագիրը ձախողված է. Ձյունիկ Աղաջանյան


Ադրբեջանը ոչ մի երաշխիք Հայաստանից չի ակնկալում, եւ դա ակնհայտ էր Ադրբեջանի նախագահի օրերս ասուլիսի համատեքստից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը Հայաստանից, իսկ Հայաստանն Ադրբեջանից երաշխիքներ են ուզում, որ միմյանցից տարածքային պահանջներ չունեն:

«Նրանց միակ երաշխիքը սեփական ներկայությունն է հայկական ռազմավարական դիրքերում, ուժային պարտադրանքի լեզվով խոսելը եւ այն  հավակնությունները, որ նրանք շարունակաբար հնչեցնում են եւ շարունակելու են հնչեցնել:

Մեզ տարբեր համատեքստերում մինչ օրս խաբել են, ստի ու կեղծիքի միջոցով բերել հասցրել են մեր հանրապետության գոյությունը հարցականի տակ դնելուն. Թե իրավական առումով, թե ֆիզիկական գոյության տեսակետից: Այս իշխանությունների վերջին 1-1,5 ամսվա խոսվածքից հստակ է դառնում, որ իրենց խոստացած, ակնկալված արեւմտյան երաշխիքները, հանուն որի  Արցախը զոհաբերվեց եւ ՀՀ ինքնիշխանությունը եւ հայոց պետականությունները դրվեցին զոհասեղանին, ուղղակի իրականություն չի դառնում: Եվ հիմա, որպեսզի ինչ-որ մի արդյունք ցույց տա, իշխանության ղեկին նստած անձը փորձում է հանրության կերակրել էլի որոշակի երաշխիքների ակնկալիքով: Հիշենք, որ նա Ադրբեջանից ու Թուրքիայից կադաստրի թուղթ էր ուզում, այսօր նա խոսում է նոր Սահմանադրության մասին: Շատերը դեռ վաղուց էին ասում, որ բերելու է նրան, որ ջնջվելու են երրորդ հանրապետության հիմքերը եւ այնտեղ ամրագրված թե Արցախի հիմնախնդիր, թե Ցեղասպանության հարցը: Այս իշխանության մոտ տեսնում ենք քայլեր՝ ուղղված հայ ազգի ինքնության, հայոց պետականության ոչնչացմանը, եւ դա ինչ-որ մի սպասարկու կառույցի փոխարինման, որը հետագայում երեւի թե կդառնա մի վիլայեթ թուրքական վերահսկողության ներքո»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Հայաստանն անվտանգության փնտրտուքի մեջ, է Ձյունիկ Աղաջանյանն ասաց. «Անվտանգության փնտրտուքի կարիք չկա, պետությունն ինքը սեփական անվտանգությունն ինքը պետք է կառուցի՝ իր գործընկերների, հարեւանների, բարեկամների հետ շահերի համադրման եւ դրանք ի շահ իրեն օգտագործման  միջոցով: Անվտանգային համակարգերի տեսակետից այս ամբողջ խոսույթը վկայում է, որ արեւմտյան վեկտորի փոփոխության իրենց ծրագիրը ձախողված է: Այն, ինչով նրանք կերակրվել էին, այն գեղեցիկ խոստումները, որ նրանք ստացել էին Արեւմուտքից՝  Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու եւ հանուն դրա Արցախը զոհաբերելու համար, այդ ակնակլիքներից ոչինչ իրականություն չի դառնում, եւ դա պատահական չէ: Արեւմուտքի համար դա սովորական գործելաոճ է:  Նա խոստումներ է տալիս, դրա համար պատրաստ է վճարել, որպեսզի դու քո ազգի արյմբ եւ քո կորուստներով սպասարկես իր շահերը, բայց երբ պահը գալիս է եւ իրենց խնդիրները բարդանում են, իրենք գեղեցիկ կերպով կարող են շուռ գալ, թողնել քեզ կործանված զոհասեղանին եւ ուղղակի հեռանալ, ասելով՝ կներեք, չստացվեց»:

Ձյունիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ Ռուսաստան Արևմուտք Հայաստան Տեսանյութեր

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին