Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին առաջարկել է խաղային 10 համարը, որով այժմ հանդես է գալիս խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, հաղորդում է Sports Zone-ը։
Արքայական ակումբի եւ Մբապեի ներկայացուցիչների բանակցությունները շարունակվում են։ Կողմերը մոտ են սկզբունքային համաձայնության։ Մբապեն կշարունակի բանակցությունները նաեւ ՊՍԺ-ի հետ, որը նրան առաջարկել է չորս տարվա պայմանագիր, տարեկան 100 միլիոն եվրո վարձատրությամբ։