f

Անկախ

Արամ Ա կաթողիկոսը 10-օրյա այցով ժամանել է ԱՄԷ. հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ


Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս հովվապետական այցելութեամբ ժամանեց Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ): Հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:

«2023 տարուան ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ձեռնարկեց Հովուապետական այցելութիւններու, նպատակ ունենալով ըլլալ մեր ժողովուրդին հետ, իրազեկ դառնալ գաղութներէն ներս տարուող վարչակազմակերպչական աշխատանքներուն եւ գաղութներու վերակազմակերպան աշխատանքներու գծով փոխանցել իր թելադրութիւնները։

Արդաեւ, Կիրակի, 21 Յունուար 2024-ին, Արամ Ա. Կաթողիկոս Հովուապետական այցելութեամբ ժամանեց Ապու Տապի (Արաբական Միացեալ Էմիրութիւններ)։ Տասը օրուան այս այցելութիւնը պիտի ընդգրկէ Ապու Տապին, Տուպայը եւ Շարժան։ Այս ընթացքին, Նորին Սրբութիւնը հանդիպումներ պիտի ունենայ պետական բարձրաստիճան պատասխանատուներու, թեմական ու համայնքային զանազան մարմիններու ու կառոյցներու եւ միջ-եկեղեցական խորհուրդներու ներկայացուցիչներու հետ։

Ապու Տապիի օդակայանին մէջ Վեհափառ Հայրապետին պաշտօնական դիմաւորութեան ներկայ էին Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի Եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեան, Լիբանանի Հանրապետութեան դեսպան Ֆուատ Տանտան Շհապ, Հայաստանի Հանրապետութեան դեսպան Կարէն Գրիգորեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Գրիգոր Մահսերէճեան, թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովի ատենապետ Վարուժան Ներկիզեան, ազգային վարչութեան ատենապետ Ժիրայր Հապիպեան, ազգային բարերար Արա Խանոյեան եւ այլ ազգայիններ։ Ապա, Վեհափառ Հայրապետը իր իջեւանած պանդոկին մէջ կարճ հանդիպում մը ունեցաւ դեսպաններուն, ազգային Երեսփոխանական Ժողովի եւ ազգային վարչութեան անդամներուն եւ Ապու Տապիի Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ թաղականութեան անդամներուն հետ։

Յայտնենք, որ Նորին Սրբութեան կ՚ընկերանան Կաթողիկիսարանի Տեղեկատուական Բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան եւ Կաթողիկոսարանի միջ-կրօնական յարաբերութեանց վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան»,- ասվում է հաղորդագրությունում։

Արամ Ա կաթողիկոս ԱՄԷ Հայաստան ՖԲ Գրառում

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին