Հորդանան գետից արևմուտք գտնվող բոլոր հողերը պետք է վերահսկվեն Իսրայելի կողմից: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելը, նրա խոսքով, կպայքարի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ն ամբողջությամբ չի ոչնչացվել։
«Euronews»-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուի հնչեցրած այս մոտեցումը հակասում է հետպատերազմյան կարգավորման հարցում Միացյալ Նահանգների որդեգրած դիրքորոշմանը, քանի որ պաղեստինյան անկախ պետության ստեղծումը Վաշինգտոնը պարտադիր պայման է համարում։