f

Անկախ

Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի 3 խաչմերուկներում տեղադրվել են ժամանակակից լուսակիրներ


Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի 3 խաչմերուկներում «Ժամանակակից լուսակիրների տեղադրում» ծրագրով տեղադրվում են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուսակիրներ, որոնք առավել անվտանգ ու ապահով կդարձնեն մարդկանց երթևեկը և ավտոմեքենաների տեղաշարժը:

Սևանի համայնքապետարանի աշխատակազմից հայտնում են, որ  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում 2023 թվականի տարեսկզբից մեկնարկել էր ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի «2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների տեղայնացման» նախաձեռնությունը։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների կողմից։

Նախաձեռնության նպատակն է բարելավել ՀՀ համայնքների պլանավորելու և առաջնորդելու կարողությունները։

«Նախորդ տարվա ապրիլին հայտարարվել էր դրամաշնորհային ծրագրերի հայտ-առաջարկների կանչ՝ միտված աջակցելու ՀՀ համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված փոքր և միջին ծրագրերին՝ առանցքում դնելով «Կայուն զարգացման 2030 Օրակարգը»։ Ամփոփելով արդյունքներն՝ առավելագույն միավորներ հավաքած 23 ծրագրերն արժանացել են ֆինանսավորման։ Դրանցից մեկն էլ Սևան համայնքի կողմից ներկայացված «Ժամանակակից լուսակիրների տեղադրում» ծրագիրն է, որն արդեն դառնում է իրողություն:  «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվել են լուսակիրների համար նախատեսված հենասյուների տեղադրման աշխատանքները»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Հայաստան Սևան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին