f

Անկախ

Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն, որ ներկայանա դատարան. Գագիկ Խաչատրյանի պաշտպան


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, շարունակվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։  Նշենք, որ փաստաբանները միջնորդել են, որպեսզի նրան թույլ տան բուժման նպատակով երկրից դուրս գալ։

Նախքան նիստի մեկնարկը, Գ. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ շտապօգնության մեքենայով է տեղափոխվելու համապաստախան բժիշկների ուղեկցությամբ։ 

«Նա պետք է անվասայլաով տեղափոխվի, ինչը սուր ցավեր են առաջացնում։ Նախապես ցավազրկողներ են ներարկում, որպեսզի կարողանա դատական նիստին գոնե որոշակի առումով ներկայանա ու մասնակցություն ունենա: Բայց նոր ինձ տեղեկացրեցին, որ ներերակային ներարկում պետք է կատարվի, սակայն խնդիրներ են առաջացել երակների հետ կապված։ Հիմա մի քիչ ձգձգվում է, բայց կարծում եմ՝ կես ժամվա ընթացքում կներկայանա դատական նիստին»,- ասաց փաստաբանը։ 

Հարցին, թե ինչո՞ւ Խաչատրյանը չի տեղափոխվում Գերմանիա, նա ասաց, որ խնդիրը պետական մարմինների թույլ չտալն է.«Ամեն անգամ, երբ մենք ասում ենք՝ թույլ տվեք, որ գնա վիրահատության, քանի որ եթե չի վիրահատվում, կոնքի օրգանների խնդիրներ են առաջանում, վերջույթներն են թուլանում։ 2019-20 թվականից թույլ չեն տալիս այդ վիրահատությունը, հիմա  անվասայլակով է տեղաշարժվում։

Խնդիրը կա, բոլորը դրա մասին գիտեն, բազմիցս ստուգել են պետական հանձնաժողովներով, բոլորը հաստատել են, որ վիրահատության կարիք կա և դա պետք է արվի արտերկրում, քանի որ Հայաստանում հնարավոր չէ»։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):

Գագիկ Խաչատրյան Դատական նիստ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին