Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը հեռացել է ղազախական «Աստանայից»:
Կամո Հովհաննիսյանն այս մասին գրառում է արել. «Շնորհակալություն «Աստանային» այս երկու տարիների համար։ Հպարտ եմ ու երջանիկ, որ ներկայացրել եմ այս ակումբը։ Շնորհակալություն եմ հայտնում խաղընկերներիս, մարզիչներին ու բժշկական անձնակազմին։ Շնորհակալ եմ չեմպիոնության ու եվրագավաթների համար»,-գրել է ֆուտբոլիստը: Կամո Հովհաննիսյանը ղազախական «Աստանա» էր տեղափոխվել 2022 թվականին, որի կազմում մասնակցել է 42 խաղի: