f

Անկախ

Բալասանյանները հույսը չեն կորցնում․«Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-«Բալասանյան դաշինք» ապահարզանից հաշվված օրեր անց, ինչպես հայտնի է, իշխանությունն իրեն բնորոշ մանրախնդրությամբ Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն` Միսակ Բալասանյանին, ով սեպտեմբերին էր Իրաքում դեսպան նշանակվել:  Անցած տարեվերջին ՔՊ-ն որոշեց համայնքային իշխանությունը խլել նաեւ Գյումրիում` կոալիցիան լուծարեցին, փոխքաղաքապետներն ու մյուս ՔՊ-ական պաշտոնյաները հրաժարականներ տվեցին։ Գյումրու  կառավարումն ամբողջությամբ մնաց «Բալասանյան դաշինքին», որի առաջ պայման են դրել` հրաժարվել եւ իրենց փոխանցել իշխանությունը Գյումրիում:

Միսակ Բալասանյանը, մեր տեղեկություններով, մտերիմներին ասել է, որ իշխանությունն իր առաջ պայման է դրել` «կա՛մ դեսպանի պաշտոնը, կա՛մ Գյումրին», ինքն ընտրել է Գյումրին եւ վերադարձել Հայաստան: Սակայն, մեր տեղեկություններով, ՔՊ-ն որոշել է «ե՛ւ դեսպանի պաշտոնը, ե՛ւ Գյումրին» խլել Բալասանյաններից: ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն օրերս ԱԺ-ում ամբիոնից ընթերցում էր, թե ինչեր է արել կառավարությունը Գյումրիում` որքան գումար է տրամադրել: Բայց Բալասանյանների թիմը հույսը չի կտրում, որ համաձայնության կգա Փաշինյանի հետ:

Մեզ ասացին, որ այս օրերին քաղաքապետարանը քրտնաջան աշխատում է, որ իր աշխատանքից դժգոհելու որեւէ առիթ կենտրոնական իշխանությունը չունենա` քաղաքի մայթերից հեռացնում են չթույլատրված տաղավարները, թափով շարունակում են անավարտ ծրագրերը եւ այլն։ Բայց թերագնահատում են այս իշխանություններին` կարծելով, թե նրանց լավ աշխատանքն է հետաքրքրում: Ոչ` նրանց հետաքրքրում է, որ ասպարեզից հեռացնեն Գյումրիում ձայներ ունեցող ուժին` Բալասանյաններին, որ առաջիկա ընտրություններում նրա հետ համաձայնության գնալու անհրաժեշտություն չլինի:
 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 19․ 01․ 24 թ համարում։

 

Սամվել Բալասանյան Գյումրի ՔՊ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին