f

Անկախ

Փաշինյանի առաջարկում տրանսպորտային միջանցքի ապաշրջափակման տրամաբանություն ես չտեսա. Լավրով


Վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն իսկապես հանրային մեկնաբանություններում անդրադարձել են Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ կապի հաստատման թեմային. վարչապետ Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է Զանգեզուրի միջանցքին։ Զանգեզուրի միջանցքի մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածության շրջանակում, որը ձեռք է բերվել  ՌԴ, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի միջեւ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ հայտարարությունում, որը ստորագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ին եւ որը կանգնեցրել է պատերազմը, ասված է, որ կապաշրջափակվեն բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը եւ այլն, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ երկու ուղղություններով։ Իսկ այդ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։

«Ահա սա է ամբողջ մեջբերումն այն փաստաթղթից, որը եռակողմ ձեւաչափով ստորագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ին։ Եվ այն, ինչ ասել է պարոն Փաշինյանը, որ ահա նա ցանկանում է նույնպիսի պայմաններ Հայաստանով տարանցման համար, որոնք կօգտագործվեն Ադրբեջանից Նախիջեւան տարանցման դեպքում Իրանով... ես այստեղ ոչ մի տրամաբանություն չտեսա, անկեղծ ասած, հազիվ թե տեղին է այս երթուղիները համեմատելը։ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որն ստեղծվել է 2021թ. Հայաստանի, ՌԴ եւ Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով, պայմանավորվել են, որ բոլոր կապերի եւ երթուղիների ապաշրջափակման դեպքում երկրները, որոնց տարածքով անցնելու է ցանկացած ապաշրջափակված երթուղի, լիովին պահպանելու են իրենց ինքնիշխանությունն ու իրավադատությունն այդ երթուղիների հանդեպ իրենց տարածքում։ 2023թ. հունիսին, փոխվարչապետերի մակարդակով, նրանք պայմանավորվեցին այն մասին, որպեսզի վերականգնեն նման հաղորդակցությունը, սկզբում՝ երկաթուղայինը. դա համաձայնեցվեց, քննարկվեց նախագահ Պուտինի հետ Երեւանում, երբ նա այցելել էր այնտեղ, առանձին՝ Փաշինյանի հետ, ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում։ Ես հիանալի հիշում եմ, որ դա բավական դրական ընդունվեց, բայց հետո ամեն բան ինչ-որ տեղ «գնաց»։ Մենք իհարկե հասկանում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածություններից նման նահանջները հազվադեպ բան չեն, եւ թե ինչն է խանգարել այդ պայմանավորվածություններն ավարտել թղթի վրա, Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ շարժումը բացելու սկզբունքների մասին՝ ես չգիտեմ։ Մենք միայն լավ գիտենք, որ արեւմտյան բարեկամների բարի խորհուրդները միշտ առկա են Հարավային Կովկասում, եւ այդ խորհուրդները, երբեմն,  ընկալվում են գործընթացի այս կամ այն մասնակցի կողմից։ Բայց այն, որ Արեւմուտքի խորհուրդները ուղղված են միշտ պայմանավորվածություններ չգտնելուն տարածաշրջանի երկրների միջեւ՝ նրանց շահերի հավասարակշռության հիման վրա, այլ ուղղված են իրենց աշխարհաքաղաքական խնդիրների առաջմղմանը, դա նույնպես մեզ հայտնի է, եւ ես համոզված եմ, որ նման հաղորդակցության վերականգնման այլընտրանք գոյություն չունի, դրա պարամետրերը ամրագրված են եռակողմ պայմանավորվածությունում. երթուղին անցնում է  Հայաստանի ինքնիշխան տարածքով, ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վերահսկողությամբ, այստեղ էլ համաձայնեցվել են սահմանապահ եւ մաքսային վերահսկման ընթացակարգերը Հայաստան եւ Ադրբեջան մտնելիս եւ Հայաստանից ադրբեջանական Նախիջեւան դուրս գալիս»,- հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Հայաստան Սերգեյ Լավրով

Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ավելին
Ավելին