Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարը մնում է Սամվել Տեր-Սահակյանը:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող տղամարդկանց առաջնության 6-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Միավորը կիսեցին Տիրատուրյան-Դավթյան, Ղարիբյան-Անդրիասյան, Պետրոսյան-Հովհաննիսյան, Տեր-Սահակյան-Փիլիպոսյան, Չաքրյան-Հարությունյան զույգերը:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 4,5 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է: 4-ական միավոր ունեն Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:
Կանանց առաջնության միանձնյա առաջատարը Սուսաննա Գաբոյանն է:
2024 թվականի Հայաստանի կանանց առաջնության 6-րդ տուրում հաղթանակ տոնեցին Սուսաննա Գաբոյանը, Ալվարդ Ստեփանյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը: Միավորը կիսեց Գրիգորյան-Կոբակ զույգը:
Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 5 միավորով Սուսաննա Գաբոյանն է: 4-ական միավոր ունեն Միլենա Գասպարյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը:
Հայաստանի առաջնության ավարտին մնաց 3 տուր: