f

Անկախ

ԱԳՆ-ից հայտնում են, որ Panorama.am-ի հունվարի 11-ի հարցմանն Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հունվարի 13-ին


Հունվարի 10-ին ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել էր. «Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների», «Եթե Հայաստանը չբացի «Զանգեզուրի միջանցքը», մենք էլ չենք բացի Հայաստանի հետ սահմանը՝ որևէ այլ վայրում»։

Panorama.am-ը հունվարի 11-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳ նախարարությանը, որում ասվում էր. «Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմանը՝ պետությունների սուվերենության և ազգային  օրենսդրության կարգավորումների շրջանակներում։

Իլհամ Ալիևի՝ վերոնշյալ սկզբունքներին հակասող վերջին հայտարարությունից հետո սակայն ՀՀ-ի որևէ պատասխանատու չի արձագանքել։

Ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանում Ալիևի հայտարարությունը, և որն է պաշտոնական Երևանի դիրքորշումն այդ հարցում»։

Հունվարի 17-ին Panorama.am-ը ստացավ ՀՀ ԱԳՆ-ի Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար  Իննա Թորգոմյանի ստորագրությամբ պատասխանը, որում  ասվում է. «Ի պատասխան ձեր հարցման (ՀՀ ԱԳՆ մուտքագրվել է 11.01.2024թ.-ին), տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում մանրամասն անդրադարձել է Ձեր հարցման երկրորդ հատվածին՝ նշելով. «Գիտեք, որ կա Ադրբեջան-Նախիջևան կոմունիկացիայի թեման և կրկին զուգահեռներ է տարվում Իրանի տարածքով այդ կապն ապահովելու մասին, որն այսօր էլ գոյություն ունի։ Մենք սրան արձագանքում ենք հետևյալ կերպ, որպեսզի այս բառային խաղերից դուրս գանք։ Մենք ասում ենք՝ ինչ պայմանով Իրանի Իսլամական Հանրապետությունը տրամադրում է կապ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս հատվածի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել էդ կապը՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային։

Կոմունիկացիաների մասով էլ մենք պայմանավորվածություններ քաղաքական մակարդակում ձեռք ենք բերել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհները պետք է բացվեն, բայց 4 սկզբունքի հիման վրա։ Որո՞նք են այդ սկզբունքները։ Սուվերենությունը, այսինքը, ի՞նչ է նշանակում սուվերենությունը, որ ինքնիշխանությունը կասկածի տակ  չպետք է դրվի այդ ճանապարհների շահագործմամբ։ Երկրորդ՝ իրավազորություն։ Ո՞րն է իրավազորությունը, որ մենք ունենք սահմանի հատման կանոններ, որ այսօր Հայաստանի սահմանը հատող բոլոր քաղաքացիները (հայաստանի քաղաքացի լինեն, թե այլ քաղաքացի), այդ կանոնները պահպանում են՝ անձնագրային հսկողություն և այլն, և այդպես շարունակ։ Այդ կանոնները պետք է իրավազորության ներքո պահպանվեն։ Ընդ որում, Ադրբեջանը հետևյալն է ասում. ասում է՝ մենք ուզում ենք անխոչընդոտ տեղաշարժ։ Մենք դեմ չենք անխոչընդոտ տեղաշարժին, բայց անխոչընդոտ տեղաշարժը չի նշանակում օրենսդրության շրջանցմամբ տեղաշարժ»։

Գրավոր հարցման և պաշտոնական պատասխանի ուղարկման ժամանակագրությունից և բովանդակությունից պարզվում է, որ մինչև Ալիևին արձագանքելու անհրաժեշտության մասին չենք բարձրաձայնում ՀՀ քաղաքական էլիտան տեղից չի շարժվում։
 

ՀՀ ԱԳՆ Իլհամ ալիև Նիկոլ Փաշինյան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին