f

Անկախ

Լուվրի աջակցությամբ արդիականացված Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրությունը կբացվի այս տարվա ընթացքում. Բադալյան


«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն այս տարվա ընթացքում այցելուներին կներկայանա լիովին նոր ու արդիականացված ցուցադրությամբ։ Այս գործում հայկական թանգարանին օգնում է աշխարհի հռչակավոր թանգարաններից մեկը՝ Լուվրը։ 

Panorama.am-ի հետ զրույցում «էրեբունի» թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն ասաց, որ արդեն մեկուկես տարի աշխատում են թանգարանի մշտական ցուցադրության վերանախագծման ուղղությամբ։

«Ֆրանսիայի կառավարության՝ Լուվրի ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ, իրականացնում ենք Էրեբունու թանգարանի մշտական ցուցադրության արդիականացման, փոփոխության գործընթացը»,- նշեց նա։

Սկզբնաման փուլում՝ մոտ վեց ամիս, Մ. Բադալյանի ներկայացմամբ, աշխատել են հայեցակարգի վրա, այդ ընթացքում առցանց, նաև փորադարձ այցերով հանդիպումներ են ունեցել Լուվրի գործընկերների հետ։

«Հայեցակարգի մշակման ավարտից հետո ընտրվեց կազմակեպություն, որն իրականացնում է  ցուցադրության նախագծում, դիզայն, մնացած այլ աշխատանքներ։ Նախագիծը գրեթե պատրաստ է։ Հաջորդ քայլն արդեն մշտական ցուցադրության ապամոնտաժումն է։ Մենք դիմել ենք Երևանի քաղաքապետարան,  շուտով քաղաքապետարանից, նաև նախարարությունից թույլտվությունը կստանանք։ Դրանից հետո արդեն կանցնենք, ըստ նախագծի, ցուցադրության փոփոխության իրականացմանը,- ասաց թանգարանի տնօրենը։

Ըստ հայեցակարգի, շեշտը դրված է  նախաուրարտական ժառանգության, Ուրարտուի, Էրեբունու պատմության դրվագների վրա. «Հայեցակարգով նախատեսված է  ցուցադրության նորացում, արդիականացում, կլինի ժամանակակից ձևով մշակված քարտեզ, ցուցադրությունը կլինի ըստ ժամանակագրության ու թեմաների. առանձին հատվածով ներկայացված կլինի ռազմական գործը, կենցաղն ու կենսագործունեությունը, տնտեսությունը, սեպագիրը, հետուրարտական շրջանը։ Այս շրջանը մենք շատ ենք կարևորում, կազմավորվում է Երվանդունիների թագավարությունը։

Այսինքն ներկայացված կլինի թեմա առ թեմա, այցելուների համար բավական մատչելի կլինի ցուցադրությունը։ Կլինեն ուղեկցող տեքստեր,  AR-ի և VR-ի կիրառմամբ նորարարական թվային տեխնոլոգիաներ, կլինի հատուկ անկյուն զարգացման առանձնահատկություններ ունեցող անձանց համար»։

Մինչ նոր ցուցադրության պատրաստումը, Վ. Բադալյանի խոսքով, թանգարանը փակ չի լինի. «Ներքևի հատվածում՝ ժամանակավոր ցուցադրության սրահում, կգործի ցուցադրություն բաղկացած Էրեբունի թանգարանի շատ կարևոր, շքեղ, մեծ նշանակություն ունեցող իրերի հավաքածուից»։

Նա ասաց, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, այս տարվա մայիսի կեսին կբացվի թանգարանի՝ նոր ու արդիականացված ցուցադրությունը։

Միքայել Բադալյանը նաև նշեց, որ այս ամենի համար գումարը տրամադրում է ֆրանսիական կողմը։

Միքայել Բադալյան Էրեբունի թանգարան Լուվր Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին