f

Անկախ

Մեկ տարում «էլիտար» կառույցներում զոհվել է առնվազն հինգ մարդ


Երեւանի եւ մայրաքաղաքի մերձակա էլիտար կառույցներում շարունակվում են մահացու ելքով «դժբախտ դեպքերը»։ Նման հերթական դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ հունվարի 16-ին, «Նոյ» կառուցվող թաղամասում։ Իրավապահ մարմիններին մոտ կանգնած Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը մոտ 19-ին ՀՀ ՆԳՆ Մալաթիայի ոստիկանական բաժանմունքն ահազանգ է ստացել այն մասին, որ էլիտար շենքերից մեկի բակում, որը կառուցվում է «Նոյ» թաղամասում, հայտնաբերվել է տղամարդու դի։ Նախնական տեղեկատվությամբ՝ տղամարդն անզգուշության պատճառով ընկել է մի քանի մետր բարձրությունից, ամբարձցչի ապամոնտաժման ժամանակ, եւ մահացել տեղում։ Միջադեպի փաստով Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունը եւ քննչական բաժինը պարզում են զոհվածի ինքնությունը։

Էլիտար կառույցներում մարդկանց զոհվելու մասին տեղեկությունները վերջին ժամանակներս սկսել են պարբերական բնույթ կրել։

2023թ. նոյեմբերի 27-ին Հանրապետության 46 հասցեում կառուցվող էլիտար շենքում աշխատողն ընկել է բարձրությունից եւ տեղում մահացել։ Մահացածը Արարատի մարզի 32-ամյա բնակիչ Արսեն Տ.-ն էր։

Հոկտեմբերի 31-ին հիվանդանոցում մահացել է մի տղամարդ, որը ծանր վնասվածք էր ստացել Երեւանի մերձակա կառույցում։ Հոկտեմբերի 30-ի կեսօրին մոտ «Արմենիա» ԲԿ-ից ոստիկանական բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ իրենց մոտ է բերվել տղամարդ «բազմաթիվ վնասվածնքեր» ախտորոշմամբ։ Տղամարդը մահացել է՝ գիտակցության չգալով։ Ոստիկանները պարզել են նրա ինքնությունը եւ մահացու ելքով միջադեպի հանգամանքները։ Իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ 54-ամյա Ավետիս Վ.-ն պատահաբար շրջել էր մետաղական կոնստրուկցիան իր վրա։ 

Սեպտեմբերի 22-ին Վրացական փողոցի շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի։

Օգոստոսի 30-ին Աբովյան քաղաքի շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի։ Նախնական տվյալներով՝ 45-ամյա Լյովա Ա.-ի մահվան պատճառը ութերորդ հարկից վայրն ընկնելն է եղել։ 

Հունիսի 21-ին Մալաթիայի ոստիկանական բաժանմունք «Աստղիկ» բուժկենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ շտապօգնության բրիգադը իրենց մոտ է տեղափոխել քաղաքացու «բազում վնասվածքներ» ախտորոշմամբ։ Տուժածը հիվանդանոց էր տեղափոխվել Անդրանիկի փողոցի էլիտար կառույցից։ Նախնական տեղեկատվությամբ՝ տղամարդն ընկել էր բարձրությունից շինաշխատանքներ կատարելիս։ Չնայած բժիշկների ջանքերին՝ տղամարդը մահացել էր հիվանդանոցում՝ այդպես էլ գիտակցության չգալով։

Եվս մեկ արտակարգ դեպք էլիտար կառույցի տարածքում տեղի է ունեցել մայիսի 20-ին։ Ադոնցի 5 հասցեի կառուցվող էլիտար շենքում աշխատակիցն ընկել էր մի քանի մետր բարձրությունից։Շտապօգնության բրիգադը տուժածին առաջին օգնություն էր ցուցաբերել եւ տեղափոխել հիվանդանոց։

Փետրվարի 18-ի առավոտյան Արաբկիրի ոստիկանական բաժանմունքը տեղեկություն էր ստացել այն մասին, որ  կառուցվող բազմաբնակարան շենքի պահպանության ժամանակ Անտառային 134 հասցեում հայտնաբերվել է տղամարդու դի։ Ոստիկանները հայտնաբերել են մոտ 60-65 տարեկան տղամարդու դի։ Բռնության հետքեր մարմնի վրա չեն հայտնաբերվել։

Եվս մեկ ողբերգական միջադեպ տեղի է ունեցել 2022թ. դեկտեմբերին։ Երեւանի «Երազ» թաղամասի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Մահացածը 42-ամյա Սերգեյ Կ.-ն էր Գեղարքունիքի մարզից։ Տղամարդն աշխատում էր շինարարությունում։ Նախնական տվյալներով՝ նա ընկել էր կառուցվող շենքի երկրորդ հարկից։Նա տեղում մահացել էր։

Այսպիսով, ելնելով ներկայացված կիսապաշտոնական տեղեկություններից՝ մեկ տարում Երեւանի էլիտար կառույցներում մահացել է առնվազն հինգ մարդ, երկուսի մահվան պատճառների մասին չի նշվում, մեկ մարդ վիրավորվել է։ Ընդ որում՝ հինգից չորս դեպքերում մարդիկ ընկել են մեծ բարձրությունից։ Ութ միջադեպը մեկ տարում, ամենայն հավանականությամբ, ահազանգում է շինարարությունում անվտանգության կանոնների պահպանման ցածր մակարդակի մասին, ինչի վրա էլ հրավիրում են իրավասու մարմինների ուշադրությունը։

«էլիտար» կառույցներ դժբախտ պատահար Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին