f

Անկախ

ՀՀ ներմուծման փուլում փաստաթղթի բացակայության պարագայում ապրանքի բացթողումը մաքսային մարմինների կողմից չի թույլատրվելու


ԵՏՀ Խորհրդի 2021 թ․ նոյեմբերի 12-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի մասին» թիվ 130 որոշմամբ սահմանված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծման կարգը, թվարկված են բոլոր այն դեպքերը, որոնց համար մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն կամ չներկայացվեն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված և (կամ) նշանակված համապատասխանության գնահատման մարմինների կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերը: Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Ներկա պահին ՀՀ-ում ինտենսիվ աշխատանքներ են տարվում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող բոլոր ապրանքների համար համապատասխանության գնահատման ապահովման բավարար պայմաններ ստեղծելու, լաբորատոր կարողություններ զարգացնելու ուղղությամբ։

Այնուամենայնիվ, կից ցանկում նշված ապրանքների մասով ՀՀ-ում առկա են համապատասխանության գնահատման բավարար կարողություններ։

Հորդորում ենք բոլոր տնտեսավարողներին ծանոթանալ կից ցանկին և, ԵՏՀ Խորհրդի 2021թ․ նոյեմբերի 12-ի  թիվ 130 որոշմամբ սահմանված դեպքերում անհապաղ սկսել անհրաժեշտ գործընթացները՝ համապատասխան տեխնիկական կանոնակարգով/երով սահմանված և մաքսային մարմինների կողմից պահանջվող փաստաթղթի առկայությունը արդեն իսկ ներմուծման ժամանակ ապահովելու ուղղությամբ։

Տեղեկացնում ենք նաև, որ 2024թ․-ի ապրիլի 1-ից (բացառությամբ ցանկի 9-րդ կետի, որի մասով ՀՀ ներմուծման փուլում Մաքսային մարմինների կողմից պահանջվելու են 2024 թվականի հուլիսի 1-ից, ինչպես նաև 6-րդ կետի, որի մասով պահանջը գործում է դեռևս 2022թ․ հուլիսի 1-ից) իրականացվելու են խիստ հսկողական միջոցառումներ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգման մասով, և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի՝ ՀՀ ներմուծման փուլում տվյալ փաստաթղթի բացակայության պարագայում ապրանքների բացթողումը մաքսային մարմինների կողմից չի թույլատրվելու։

ՀՀ-ում հավատարմագրված և ԵԱՏՄ միասնական ռեեստրում ներառված համապատասխանության գնահատման մարմինների տվյալները հասանելի են «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ պաշտոնական կայքէջի «ՌԵԵՍՏՐՆԵՐ» բաժնում՝ հետևյալ հղմամբ՝ ազգային տեխնիկական կանոնակարգեր  և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգեր։

Միաժամանակ, նույնաբովանդակ տեղեկատվություն առկա է նաև օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմինների մասով ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ:

Հարկ է նաև նշել, որ բացի կից ցանկերում ներառված մարմիններից՝ համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի ներկայացման համար տնտեսվարողները կարող են դիմել նաև ԵԱՏՄ միասնական ռեեստրում ներառված, ԵԱՏՄ անդամ պետությունների այլ համապատասխանության գնահատման մարմինների ևս, որոնց կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերը ընդունելի են ԵԱՏՄ ամբողջ տարածքում։

Տեղեկացվում է, որ կից ցանկում չնշված՝ ԵԱՏՄ տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերի մասով ևս հետագայում կիրառելի է լինելու նույն մոտեցումը, կատարվելու է փուլային անցում՝ ապահովելով վերը նշված իրավական պահանջի կիրառելիություն մյուս տեխնիկական կանոնակարգերի դեպքում ևս։ Կից ցանկում չներառված տեխնիկական կանոնակարգերի մասով ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման պահանջի կիրարկման վերաբերյալ կապահովվի լրացուցիչ իրազեկում։

Ցանկը՝ այստեղ:

Հայաստան ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին