f

Անկախ

ՈՄԱ-ի 17-ամյա սանը մի քանի անգամ կրակել է 11-ամյա երեխայի վրա


Հունվարի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Նորք Մարաշում հայտնի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում ոստիկանները զրուցել են Երևանի բնակիչ 34-ամյա Արմինե Ս․-ի հետ, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Արմենակյան փողոցում գործող «Նաիրի» հյուրանոցի մոտ 3 ժամ առաջ մոտ 16 տարեկան տղան տիրով կրակել է իր 11-ամյա երեխայի ոտքին, այտին և գլխին, հավելել է նաև, որ նույն անձը մի քանի օր առաջ հարձակվել է երեխայի վրա, ոտքով հարվածել նրա մեջքին և իր 11-ամյա երեխայից բացի այլ 10 ամյա երեխայի է ծեծի ենթարկել:

Հաջորդ օրը Արմինե Ս․-ն ոստիկանության Կենտրոնական բաժնում հայտնել է, որ հունվարի 6-ին ժամը 20։30-ի սահմաններում հյուրանոցի հետնամասում ոմն Հովոն հրացանով մի քանի անգամ կրակել է իր 11-ամյա երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք և հայտնել է, որ նույն անձը մոտ 1 ամիս առաջ իր որդուն ծեծի էր ենթարկել։

Ոստիկանները պարզել են, որ ոմն Հովոն հանդիսանում է Երևանի բնակիչ 17-ամյա Հովհաննես Մ․-ն։

Այնուհետև իրավապահները Նորք Մարաշում հայտնաբերել են Հովհաննես Մ․-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ Հովհաննես Մ․-ն «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության սան է և այդ օրը Արմենակյան փողոցի 127 հասցեի հետնամասում նշված կազմակերպության վարժանքի ժամանակ օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է Վ․ Ղազարյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանները ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ զենքի տեսակը պարզելու և այն հայտնաբերելու ուղղությամբ։

Հայաստան արտակարգ դեպք

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին