f

Անկախ

Իրանական հարվածն այս հատվածում բազմակողմ է. Վարդան Ոսկանյան


Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի տարածքի մի շարք թիրախների։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի փոխանցմամբ, ամենաուշագրավը, թերևս, այն է, որ հարվածի ենթարկված թիրախների թվում է Սիրիայի տարածքում գործող «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» ահաբեկչական խմբավորումը։

«Այն համալրված է հիմնականում հակաչինական տրամադրություններ ունեցող ույղուրներից և հովանավորվում է էրդողանական վարչախմբի կողմից։ Այս ահաբեկիչները հատկապես աչքի են ընկել նաև Սիրիայի քրիստոնեական սրբավայրերը պղծելով։

Ուստի իրանական հարվածն այս հատվածում բազմակողմ է՝ ոչնչացվել է Չինաստանի և քրիստոնեական սրբավայրերի հանդեպ թշնամաբար տրամադրված և Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքը»,- գրել է իրանագետը։

Նշենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  հայտարարել է, որ հրթիռային հարվածները պատասխան են Իրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններին՝  հարավարևելյան Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններին, ինչպես նաև Սիստան և Բելուջիստանում Ռասակի ոստիկանական բաժանմունքի վրա կատարված ահաբեկչական հարձակմանը:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ի պատասխան ահաբեկչական խմբավորումների վերջին հանցագործություններին և Քերմանում ու Ռասակում մեր հայրենակիցների անարդար սպանությանը, Սիրիայի օկուպացված տարածքներում հայտնաբերել և հրթիռային հարվածներով ոչնչացրել է ահաբեկչության մի շարք առանցքային հրամանատարների և տարրերի»,- ասված է կորպուսի հայտարարության մեջ։

Հայաստան Վարդան Ոսկանյան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին