Լեհաստանն իր տարածքում գերմանական զորամիավորումներ տեղակայելու մասին համաձայնություն է տվել։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Անջեյ Շեյնան։
«Երբ պատերազմը ընթանում է մեր արևելյան սահմանին մեր դաշնակիցների ցանկացած օգնություն և համագործակցություն ողջունելի է: Այսպիսով, եթե գերմանացիները ցանկանում են ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թեւը Լեհաստանում, ինչպես դա արեցին Լիտվայում, ապա բարի՛ գալուստ: – Rzeczpospolita-ին տված հարցազրույցում ասել է Շեյնան։
Փոխնախարարը Գերմանիան անվանեց Լեհաստանի «ամենակարևոր տնտեսական գործընկերը» և կարծիք հայտնեց, որ «դա պետք է արտացոլվի նաև քաղաքական հարաբերություններում»։ Նա հայտարարել է առաջիկայում Գերմանիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ հանդիպման մասին։
Ներկայում Լեհաստանի տարածքում արդեն տեղակայված է մոտ 10 հազար ամերիկացի զինծառայող։