f

Անկախ

Հենց իմանամ, որ էլ թուրք չկա գյուղում, ոտքով էլ լինի հետ կգնամ․ զինվորների սիրելի տիկին Երմոնիան Թաղավարդից Ստեփանավան է հասել


Տիկին Երմոնիային Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում բոլորն էին ճանաչում, գյուղի դերձակն էր։ 2020թ․-ից հետո իր տան հետնամասում կարի փոքրիկ արտադրամաս էր բացել ու մի անխախտ սկզբունքով էր աշխատում՝ զինվորների համազգեստները մշտապես անվճար էր ձևափոխում, նորոգում։

70-ամյա տիկին Երմոնիային ժպիտով են հիշում են կիսված Թաղավարդում մարտական ծառայություն անցած տղաները։

«50 տարուց ավել է, որ կարի գործ եմ անում։ Սկզբում երկար տարիներ Կարմիր Շուկայում եմ աշխատել, իսկ 44-օրյայից հետո որոշեցի հենց մեր գյուղում իմ փոքրիկ արտադրամասը հիմնել։ Ամերիկահայ մի բարերար էր օգնել, որ կարի մեքենաներն ու անհրաժեշտ պարագաները ձեռք բերեմ․․․ Դե երեք տարի կարողացա աշխատել․ որ դուրս ենք գյուղից, ոչինչ չկարողացա հանել․ միայն փաստաթղթերն նք վերցրել ու երկու շոր»,- «Փաստինֆո»-ին պատմում է Թաղավարդից բռնի տեղահանված 70-ամյա կինը։

Տիկին Երմոնիան ծնվել ու մեծացել է Վերին Թաղավարդում, որը 2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով անցել է թշնամու վերահսկողության տակ։ Ասում է՝ հայրական տունս 2020թ․ գրավեց թուրքը, իմ հալալ քրտինքով ստեղծածն էլ՝ 2023 թվականին։

«Ամեն ինչ ունեինք գյուղում․ տուն ենք կառուցել, այգի տնկել, վերջին տարիներին էլ արտադրամասն էի աշխատացնում․․․ Ամեն ինչ մնաց այնտեղ, մենք էլ՝ հոգով, մտքով այնտեղ ենք․․ Արդեն քանի անգամ տեղից տեղ ենք գնացել բռնի տեղահանվելուց հետո․ սկզբում եկանք Երևան՝ քրոջս տուն, հետո գանցինք Կալինինո, այնտեղից էլ՝ Ստեփանավան։ Չեմ հարմարվում, սիրտս Արցախում է մնացել․․․Հենց որ իմանամ, որ էլ թուրք չկա էնտեղ, անմիջապես հետ կգնամ, ոտքով, վազելով կգնամ․․․ Ոչ մեկս էլ չենք հարմավում։ Թոռնիկս, որ մինչև հիմա ռմբակոծոթւայն ձայներն ականջների մեջ են, ամեն օր լացում է, ասում է՝ բա ե՞րբ ենք հետ գնալու, ուզում եմ գնանք մեր տուն․․․»,-հուզվում է տիկին Երմոնիան ու շարունակում՝ գյուղացիներից ում հետ խոսում եմ, նույն բանն է ասում՝ հենց հնարավոր եղավ, հետ ենք գնալու գյուղ։

Ստեփանավանում փոքրիկ կարի մեքենա է տվել հարևանը, զբաղվում է․ հարևաններին ինչ պետք է լինում՝ կարում է, բայց առանց գումարի։ Նորից գործ սկսելու համարձակություն դեռևս չունի, քանի որ իր տեղը չի կարողանում գտնել, որևէ տեղ հիմնավորվել․․․

Բռնի տեղահանված 70-ամյա կինը հույսը չի կորցնում, որ կհասցնի նորից տեսնել Թաղավարդը։ Հայրենի գյուղի օդ ու ջրի մեջ է տեսնում հանգստությունն ու երջանկությունը․ ասում է՝ ոչ որևէ քաղաքում, ոչ էլ գյուղում չի պատկերացնում իրեն, միայն Թաղավարդում է, որ լիարժեք ապրել կարող է․․․

Երմոնիա Թաղավարդ բռնի տեղահանվածներ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին