f

Անկախ

Խորը բացահայտումներ եմ արել,եթե խոսեմ՝ կլինի այս իշխանությունների վերջը․ իրավաբան


«Մարդ, եթե մի քիչ բանականություն ունենա, ապա չի զոհի Ջերմուկը, որի վրա միլիարդներ է դրվել, մի քանի տարվա, կարճաժամկետ հանքավայր շահագործելու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ, իրավաբան Նազելի Վարդանյանը։

Հիշեցնենք, որ   տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց՝ Ամուլսարի ոսկու հանքն արտահանումը կսկսի 2024թ.-ից, շուրջ հազար մարդու աշխատատեղ կբացվի։

«Ջերմուկի ջուրը նույն հանքն է, նույն հանքարդյունահանությունն է։ Ոնց եք մի բիզնեսը, որը կայացած է և հիմնական զբաղվածությունն է Ջերմուկի բնակչության, փոխարինում մյուսով՝ փոխելով քաղաքի դեմքը, դարձնելով բանվորական քաղաք։  Մարդիկ ուղղակի չեն գնա հանգաստանալու։ Հատկապես, որ այնտեղ ոսկի էլ չկա։ Ես չեմ հասկանում,թե ինչ-որ մարդկանց համար դա ինչ ստրատեգիական նշանակություն ունի։ Մեր ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ այդ հանքն ունի 44 թուրք բաժնետեր, ոչ թե ադրբեջանցի, այլ հենց թուրք։ Տարիներ շարունակ հանքը չի գործում, թեև նրանցից յուրաքանչյուրը միլիոնավոր ներդրումներ են արել։ Հենց այնպես գումար չի ներդրվում , ուրեմն ունեն այլ հեռահար նպատակներ, որոնք հանքի հետ կապված չեն։ Ճիշտն ասած՝ ես շատ խորը բացահայտումներ եմ արել, մի օր ,եթե դանակը ոսկորին հասնի, ֆիլմի նման մի բան կպատրաստեմ,բայց դա կլինի մեր իշխանությունների վերջը։ Դեռևս չեմ ուզում գնալ դրան, բայց շատ խորը գնացող արմատներ կան, հանքի մեջ այնպիսի իմաստ են դրել, որը կլինի Հայաստանի կործանման սկիզբը կամ գուցե՝  վերջը։ Ես ամեն ինչով կարող եմ ապացուցել՝ փաստերով քարտեզներով, պատմական ակնարկներով և ապացույցներով ցանկացած ատյանում։ Այս ամենի մասին միակ մարդը, որը գիտի Նիկոլ Փաշինյանն է, ես նրան տրամադրել էի բոլոր փաստերը՝ հուսալով, որ իր միջի հայրենասիրությունը կպահի Ամուլսարը, բայց չպահեց․․․ Բայց մենք միևնույն է՝ հետ չենք կանգնելու»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Վարդանյանը;

Նազելի Վարդանյան Ջերմուկ Ամուլսար Տեսանյութ Հայաստան

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ավելին
Ավելին