Գրեթե բոլոր իմաստները կորում են, երբ ամեն անգամ միտքդ, սիրտդ և հոգիդ մամլում է հանգիստ չտվող իրականությունը, թե հիմա Ամարասը, Դադիվանքը, Գանձասարը և Ծիծեռնավանքը պղծում են բարբարոսներն իրենց պիղծ ներկայությամբ, պիղծ էությամբ, պիղծ շնչառությամբ։
Կորստի ցավն ու ամոթը կարծես հսկա ժայռ լինի, վիթխարի մի վեմ, որը ճշում է միտքդ, սիրտդ և հոգիդ՝ հեռու վանելով համարյա բոլոր իմաստները և պարուրելով դրանք անհանգստությամբ ու անիմաստությամբ։
Հանգիստ չտվող այս անհանգստության և անիմաստության տարերքից սակայն ծնվում ու բյուրեղանում է բոլորովին նոր իմաստ՝ Վրեժը և Վերադարձը՝ վրեժը հայկական մեր սրբությունները պղծելու դիմաց և վերադարձը դրանք կրկին հայկականությամբ վերաօծելու համար։
Արդ՝ Վրեժ և Վերադարձ. սրանք են միակ սուրբ իմաստները, սրանք են հանգիստ գտնելու միակ բանաձևը...