f

Անկախ

Էլիդա Քոչարյան. «Ոսկե մեդալի նվաճումը միջազգային մրցաշարում աննկարագրելի մեծ երջանկություն է»


Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ,  Էլիդա Քոչարյանը 2023-ի նոյեմբերին Բուդվայում կայացած մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ: 
Հայ մարզուհին հավասարը չուներ 60 կգ քաշայինների պայքարում: Եզրափակչում Էլիդան  համառ պայքարում հաղթեց Ռումինիան ներկայացնող Անդրեա Մարինիին 3։2 հաշվով։
Անկախի հետ զրույցում Էլիդան կիսվում է տպավորություններով, խոսում հաղթանակի հասնելու անհրաժեշտ գործոնների և այս մեդալի կարևորության ու նշանակության մասին:


-Մ 22 տարեկանների ԵԱ-ում փայլեցիք՝ աշխարհամասում առաջինը ճանաչվելով: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել: 
-«Օլիմպավանում» տղաների թիմի հետ մասնակցեցինք ուսումնամարզական հավաքի։ Մինչև այդ (19-22 տարեկան մարզիկների թիմի հետ) Անապայում ևս ունեցել էինք  ուսումնամարզական հավաք Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի հետ, որից անմիջապես հետո տեղի ունեցավ Նիկոլայ Պավլյուկովի անվան մրցաշարը,  որտեղ զբաղեցրի 3-րդ տեղը։ Բայց նաև նշեմ, որ 2 մենամարտ դեռ ունեի կատարելու, քանի որ արդեն իսկ  զբաղեցնում էի 3-րդ հորիզոնականը և առաջին մենամատում պարտվելու պատճառով՝ զբաղեցրի  3-րդ հորիզոնականը։


 Եվրոպայի առաջնությանը պատրաստվեցի  լավ՝ մարտական տրամադրվածությամբ։
Քանի որ տարին ինձ համար այդքան էլ հաջոված չէր, ցանկանում էի զբաղեցնել գոնե 3-րդ հորիզոնականը՝փորձելով ուղղել սխալներս և թերացումներս, բայց, ինչպես տեսնում եք, ստացվեց իմ ակնկալիքներից ավելին։
 -Մրցումների ժամանակ որքանո՞վ է կարևոր հոգեբանական պատրաստվածությունը:
-Հոգեբանական պատրաստվածությունը մեծ նշանակություն ունի։ Ինչքան էլ ուժեղ և պատրաստված լինես՝ մեկ է, եթե հոգեբանորեն տրամադրված և պատրաստ չես, մրցակիցդ առավելություններ ունի։
Ինձ մոտ այդպիսի  դեպքեր ևս եղել են։ Մեծ լարվածության և հոգեպես անպատրաստ լինելու պատճառով ձախողել  եմ մենամարտս, երբ կարող էի հեշտությամբ հաղթել մրցակցիս։
Հիմա, բռնցքամարտում կուտակածս փորձը կիրառելով, փորձում եմ  ֆիզիկական պատրաստվածությունից բացի նաև լինել հոգեբանորեն լավ պատրրաստված վիճակում։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք: Տպավորիչ եզրափակիչ անցկացրիք՝ դրսևորելով համառ կամք:
 -Անցկացրել եմ 3 մենամարտ. առաջին մենամարտս Իտալիան ներկայացնող մարզուհու հետ էր, որը  հանդես էր գալիս ձախակողմյան կեցվածքով (ձախլիկ էր)։
Քանի որ ինձ համար ավելի բարդ է մենամարտ վարել ձախլիկ բռնցքամարտիկի հետ, մի փոքր լարվածություն կար, բայց հեշտությամբ կարողացա հաղթահարել մենամարտը ՝ 5։0 հաշվով հաղթելով։
Երկրորդ մենամարտս Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան ներկայացնող մարզուհու հետ էր, որին ևս 5։0 հաշվով հաղթեցի՝ երկու անգամ նոկդաունի ենթարկելով։
Իսկ եզրափակչում մրցեցի Ռումինիան ներկայացնող մարզուհու հետ, որին բավականին երկար տարիներ ճանաչում էի որպես մարզիկ և ծանոթ լինելով նրա մրցաոճին՝ որիշել էի, թե ինչպես պետք է անցկացնեմ մենամարտս նրա հետ, որպեսզի հաղթեմ։


-Ի՞նչ եք զգում, երբ այս  դժվար ժամանկահատվածում ներկայացնում եք Հայաստանն ու հայոց եռագույնը, կա՞ պատասխանատվություն:
Կարծում եմ՝ պատասխանատվությունը մարդկանց կյանքում հիմնարար հենասյուն է, քանի որ այն ենթադրում է մեր գործողությունների հետևանքները ստանձնելու կարողությունը։ Այն  տարածվում է կյանքի տարբեր ասպեկտների վրա՝ առօրյա գործերից մինչև ավելի կարևոր որոշումներ: Իսկ իմ կարևոր որոշումների՝ մենամարտերի հանդեպ, ես ցուցաբերում եմ մեծ պատասխանատվություն։


-Հաջողության հասնելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Բռնցքամարտում հաջողությունը ներառում է տեխնիկական հմտությունների, մտավոր , հոգեբանական և ֆիզիկական նվիրվածության համադրություն: Այս ամենը ինձ համար կարևոր տարրեր են այս պահանջկոտ մարզաձևում հաջողության հասնելու համար:
Առաջնային է նաև ցանկությունը, քանի որ մեծ ցանկության դեպքում ՝ ամեն բան հնարավոր է։
Ես առաջին անգամ նվաճեցի ոսկե մեդալ միջազգային մրցաշարում, և այն ինձ համար աննկարագրելի մեծ երջանկություն է։ Այն տվեց ինձ վստահություն և մոտիվացիա ՝ դարձնելով ավելի պատասխանատու, որպեսզի ունենամ ավելի մեծ նվաճումներ և բարձր պահեմ մեր երկրի պատիվը։
Նաև ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել իմ մարզչին՝ Հարություն Նազարյանին, իր անգնահատելի աջակցության և նվիրվածության համար:  
Քանի որ նրա  խորհուրդներն ու խրախուսանքը կարևոր դեր են ունեցել իմ զարգացման համար:
Միևնույն ժամանակ, շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ցանկանալով խաղաղություն մեր ազգին։ Ես գնահատում եմ բոլորի շարունակական աջակցությունը: Թող այս նոր տարին մեզ ավելի շատ հնարավորություններ տա աճելու, սովորելու և նոր բարձունքների հասնելու համար:

Հայաստան Սպորտ բռնցքամարտ ոսկե մեդալ Էլիդա Քոչարյան հարցազրույց խմբագրի ընտրանի Եվրոպայի առաջնություն

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին