Ամեն օր լսում ես, առնվազն մեկ զինծառայողի մահվան մասին գույժը։Այսօր, մոլորված, ապա ձյան տակից հայտնաբերված զինվորի դին, երեկ խրոնիկ հիվանդ զորակոչիկի մահը, երեք օր առաջ զորամասում սպանություններ և այսպես շարունակ։Եվ ոչ մի բողոք, ոչ մի ընդվզում,կարծես 2020թվականին տված 6000 -ից ավելի զոհեր տված ժողովուրդն ամտարբեր է դարձել նոր զոհերի նկատմամբ։ Ի՞նչ ասես, եթե արդեն մեկ տարի է լրացել 15 զինծառայողների ողջակիզման օրից, իսկ պաշտպանության նախարարը վայելում է իր պաշտոնը։ Բանակում, ոչ թշնամու կրակոցից, այլ հրամանատարության հանցավոր անփութության հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 2000-2018թթ․, տարեկան գրանցված զոհերի թվին։
Իսկ քաղհարարակությունը լուռ է։ Լու՞ռ է, թե՞ այդ ամենը տեսնելով լռում է և միաժամանակ, ողջունում իր երկրպագած իշխանության վարած, հատկապես արտաքին քաղաքականությունը։